2024 թվականի հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների արտադրության գործարան։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նրա խոսքով, ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը գրեթե պատրաստ է։ «Հայաստանում նման գործարան չի եղել։ Միաժամանակ, արտադրությունն ինքնին լինելու է բարձր տեխնոլոգիական»,- ասաց նախարարը։ Գործարանը, ինչպես նշեց Քերոբյանը, կառուցվել է զրոյից։