Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 16431.69 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.07%-ով և կազմել 7318.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.48%-ով և կազմել 7446.29 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 1129.77 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԵԱՏՄ-ն և Նիկարագուան համաձայնեցրել են գործակցությունը մինչև 2027-ը
Նիկարագուայի կառավարությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ՝ Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմին) ներկայացուցիչներն ստորագրել են համագործակցության հուշագիր և 2024-2027 թվականների համատեղ միջոցառումների պլան: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Դա թույլ կտա մեզ փոխանակել մեծ քանակությամբ տեղեկատվություն, որը կենսականորեն կարևոր է արգելքների հաղթահարման, համագործակցության և կապերի ամրապնդման համար բոլոր տնտեսական ոլորտներում՝ նայելով ապագային այն առումով, թե ինչը կարող է ...
Կարդալ ավելին »Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12.5%-ը նվիրաբերել է կառավարությանը
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5% բաժնետոմսերը․ 2023-ին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նկատելով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար Լիդիան ընկերությունը պարտավորվել է ապահովել ...
Կարդալ ավելին »Երևանում կկառուցվի վարչական շրջանները միմյանց կապող նոր ճանապարհ
Երևանում նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններ։ Այդ նպատակով կառավարությունը 60 միլիոն դրամի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից։ Կառավարության՝ հունվարի 18-ի նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Նախագահը Դավոսում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այդ մասին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։ «Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը»,- ասված է գրառման մեջ։
Կարդալ ավելին »Մոսկվան հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում եռակողմ աշխատանքը վերսկսելու անհրաժեշտություն է տեսնում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռուսական կողմն ընդգծել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունների վրա։
Կարդալ ավելին »Արամ Ղազարյանը՝ Լոռու մարզպետ
Հայաստանի կառավարության նիստի օրակարգում է Արամ Ղազարյանին Լոռու մարզպետ նշանակելու հարցը։ Արամ Ղազարյանը 2023 թվականի հունիսից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենն է, մինչ այդ էլ աշխատել է ոստիկանության համակարգում։
Կարդալ ավելին »Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացածների մոտ իրականացվելու են ստուգումներ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2024 թ. հունվարի 20 – դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարդալ ավելին »Bitcoin ETF-ները կապահովեն ավելի պարզ մուտք դեպի կրիպտոարժույթների շուկա
ԱՄՆ աժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հավանություն է տվել Bitcoin-ի (BTC) ներդրմամբ 11 ETF-ի (exchange traded fund)։ Սա թվային ակտիվների համար նշանակալի իրադարձություն է։ Հանձնաժողովի այս քայլը, ըստ էության, ԱՄՆ ֆինանսական շուկան ամբողջությամբ բացում է խոշորագույն թվային արժույթի համար։ ETF-ը բորսայական ֆոնդ է, որտեղ հավաքված են արժեթղթեր՝ ինչ-որ ինդեքսի, ապրանքի, ուղղվածության կամ այլ ակտիվի հիմքով։ ETF-ի մասնաբաժինը կամ արժեթուղթը հաստատում ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է տնտեսագիտական օլիմպիադայի գրանցման փուլը
Հայաստանում երկրորդ տարին կանցկացվի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 10, 11 եւ 12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների նույն տարիքային խմբի ուսանողները։ Օլիմպիադային մասնակցելու համար բավարար են միջառարկայական գիտելիքները, որոնք աշակերտները ստանում են հասարակագիտություն, մաթեմատիկա առարկաների շրջանակներում: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական եւ միջազգային։ Դպրոցների ներկայացուցիչները կարող են գրանցել իրենց դպրոցը օլիմպիադային մասնակցելու համար այս հղումով: ...
Կարդալ ավելին »