Bitcoin ETF-ները կապահովեն ավելի պարզ մուտք դեպի կրիպտոարժույթների շուկա

ԱՄՆ աժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հավանություն է տվել Bitcoin-ի (BTC) ներդրմամբ 11 ETF-ի (exchange traded fund)։ Սա թվային ակտիվների համար նշանակալի իրադարձություն է։ Հանձնաժողովի այս քայլը, ըստ էության, ԱՄՆ ֆինանսական շուկան ամբողջությամբ բացում է խոշորագույն թվային արժույթի համար։

ETF-ը բորսայական ֆոնդ է, որտեղ հավաքված են արժեթղթեր՝ ինչ-որ ինդեքսի, ապրանքի, ուղղվածության կամ այլ ակտիվի հիմքով։ ETF-ի մասնաբաժինը կամ արժեթուղթը հաստատում է իր սեփականատիրոջ անուղղակի իրավունքը ֆոնդի ակտիվների համապատասխան մասի նկատմամբ։ Գնելով ETF ֆոնդի արժեթուղթ՝ ներդրողը հնարավորություն է ստանում միանգամից ներդրում կատարել այն բոլոր ակտիվներում, որոնց հիման վրա հավաքագրվել է ֆոնդը։ Սա շատ ավելի հարմար է, քան ինքնուրույն ներդրումային պորտֆելի հավաքելը։

SEC-ն ավելի քան 10 է ձգձգում էր Bitcoin ETF-ների թույլատվություն տալու գործընթացը։ 2023թ.-ի հունիսին բիթքոինի հիմքով ETF-ի ստեղծման հայտ էր ներկայացրել ԱՄՆ խոշորագույն ներդրումային ընկերություններից BlackRock-ը, իսկ ETF-ների հաստատման վճռորոշ քայլը կատարվեց Grayscale Investments ընկերության կողմից, որը ԱՄՆ դատարանում հաղթեց արժեթղթերի հանձնաժողովին։

Ավելի քան 100 միլիարդ դոլար ներկայումս պահվում է ոսկու ETF-ներում, որոնք վաճառվում են ԱՄՆ ֆոնդային շուկայում: Այս ETF-ները թանկարժեք մետաղում ներդրումներ կատարելը նույնքան հեշտ են դարձնում, որքան սովորական բրոքերային հաշվին հասանելի ցանկացած ակտիվում՝ առանց պահոցների կամ զինված պահակների անհրաժեշտության: Նմանապես, Bitcoin ETF ներդրողը կարիք չունի ինքնուրույն զբաղվել կրիպտո դրամապանակներով, փոխանակումներ կատարելով և իրեն ենթարկել հաքերային հարձակումների կամ խաբեբաների ռիսկերին:

Առանց ETF-ների ամերիկյան ինստիտուցիոնալ ներդրողները սահմանափակված են կրիպտոարժույթներում ներդրումներ կատարելու հարցում։ Շատերը չունեն ենթակառուցվածքներ բիթքոինն ուղղակիորեն պահելու համար։

Ինչպես տեսնում ենք, Bitcoin ETF-ները զգալի հնարավորություններ են բացում կրիպտոարժույթների համար։ ԱՄՆ ներդրումային ֆոնդերում գտնվող զգալի ներդրումային միջոցները հեշտվությամբ կրիպտոարժույթների շուկա մուտք գործելու հնարավորություն են ստանում, և ակնհայտ է, որ սա պետք է դրական ազդեցություն ունենա բիթքոինի և այլ թվային ակտիվների վրա։

Ֆինանսական շուկայի խոշորագույն խաղացողներից շատերն արդեն հայտարարել են Bitcoin ETF-ներից օգտվելու պատրաստակամության մասին։ Ըստ որոշ լուրերի, Citi և UBS խոշորագույն բանկերը պատրաստ են բիթքոինի ETF-ները ներդրումային գործիքների շարք ներառել՝ սկզբնական շրջանում դրանք հասանելի դարձնելով սահմանափակ թվով գործընկերների համար։

Ամերիկյան Vanguard ֆինանսական հսկան հրաժարվել է հաճախորդների համար հասանելի դարձնել Bitcoin ETF-ներում ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, Vanguard-ի գլխավոր մրցակիցներ BlackRock, Fidelity և Invesco ֆոնդերը հակառակ կարծիքին են և կանգնած են բիթքոին ETF-ների ներդրման հիմքում։

Bitcoin ETF-ների հաստատումը ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից դրական լիքցեր է հաղորդել նաև կիրպոարժույթների ոլորտի խոշորագույն խաղացողներին։

Աշխարհի խոշորագույն կրիպտոհարթակ  Binance -ի ղեկավար Ռիչարդ Տենգը կարծում է, որ Bitcoin ETF-ների հաստատումը ցույց է տալիս կրիպտոարժույթների շուկայի հասունությունը, ընդունման և ներդրվածության նոր մակարդակը։ Այն ոլորտի համար ապահովում է մեծ վստահություն և հետագա նորարարությունների ներուժ:

«Bitcoin ETF-ները կապահովեն ավելի պարզ մուտք դեպի կրիպտոարժույթների շուկա՝ ներգրավելով ավելի շատ ներդրողներ և իրացվելիություն: Թեև հեշտ չէ կանխատեսել նոր մասնակիցների մասշտաբները և շուկայի դինամիկան, օգտակար է նշել, որ 2004թ.-ին ոսկու ETF-ների ներդրումը հաջորդ յոթ տարվա ընթացքում հանգեցրեց գների դրական դինամիկայի:  Սա կարող է կարող են զգալի աճ ապահովել բիթքոյնի շուկայի համար», – նշում է Binance-ի ղեկավարը:

Իսկապես, ԱՄՆ ֆինանսական շուկայի ավանդական գործիքակազմով աջակցություն ստացած կրիպտոարդյունաբերության ոլորտի նկատմամբ վստահությունն ավելի լայն շերտերի համար կբացի թվային աշխարհի հնարավորություններից օգտվելու ճանապարհը։ Ոլորտում դեռևս շատ նորարարություններ և զարգացումներ են սպասվում, և Bitcoin ETF-ները միայն առաջին քայլն են։

ajax-loader