Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Հունաստան: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գլխավոր դատախազը «նկատողություն» տեսակի տույժ է նշանակել դատախազի նկատմամբ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 26-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը, ոչ պատշաճ կատարելով իր ծառայողական պարտականությունները և խախտելով դատախազի վարքագծի կանոնները, քրեական գործով նշանակված երեք դատական նիստերին չի մասնակցել՝ առանց հարգելի պատճառի, իսկ մեկ դատական նիստի՝ ...
Կարդալ ավելին »2024թ. հունվարին Հայաստանում արտահանումն աճել է 2.1 անգամ
2024թ.-ի հունվարին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2,145.7 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 78.8%-ով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 277.5 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2024թ.-ի հունվարին Հայաստանն արտահանել է 934.1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք ...
Կարդալ ավելին »LME. Գունավոր մետաղների գներ
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 2185.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 8478.00 դոլար, կապարի գինն աճել է 0.43%-ով և կազմել 2094.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 17300.00 դոլար, անագի գինը նվազել ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.61%-ով և կազմել 77.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.15%-ով և կազմել 82.43 դոլար: Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր): NYMEX. Թանկարժեք մետաղների ...
Կարդալ ավելին »ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել․Յուտա Ուրպիլայնեն
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։ «Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը: Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։ Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է ...
Կարդալ ավելին »Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ
Երևանում փետրվարի 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Մարզերում փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Կարդալ ավելին »Ryanair-ի ավիատոմսերի գները կբարձրանան
Եվրոպայում ամառային ավիատոմսերի գները այս տարի կրկին կբարձրանան մինչև 10%-ով։ Այդ մասին հայտնել են «Ryanair» ընկերությունից։ Գնաճը կապված է Boeing-ի և Airbus-ի օդանավերի հետ կապված խնդիրների հետ։ Իռլանդական բյուջետային ավիաընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին ասել է, որ Ryanair-ը դեռևս ստիպված կլինի կրճատել իր ամառային չվացուցակները, որոնք պլանավորվել էին 57 Boeing Max 737-8200 ինքնաթիռների պատվերների հիման վրա։
Կարդալ ավելին »Շինարարական օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում. փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները: Քաղաքապետի տեղակալն ընդգծել է՝ իր առջև դրված պարտավորությունները համապատասխան ժամանակահատվածում չկատարելու պարագայում տվյալ կազմակերպության հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը: «Բավականին ժամանակ և հնարավորություններ են տրվել կառուցապատող ընկերություններին աշխատանքներն ավարտելու համար, սակայն այս անգամ հստակ են որոշումները և հետագա քայլերը. հնարավորինս սեղմ ...
Կարդալ ավելին »Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը փակ է լինելու․ՓԾ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մինչև մարտի 5-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Կարդալ ավելին »