Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.61%-ով և կազմել 77.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.15%-ով և կազմել 82.43 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.02%-ով և կազմել 2042.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.10%-ով և կազմել 22.56 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.49%-ով և կազմել 888.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 39069.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 5069.53 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 15976.25 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 17423.23 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 7929.82 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 7684.30 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.10%-ով և կազմել 1097.40 կետ:

ajax-loader