Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ

Երևանում փետրվարի 27-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Մարզերում փետրվարի 27-ի գիշերը Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն և մառախուղ: Փետրվարի 27-ի ցերեկը, 28-29-ին, մարտի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 2-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

ajax-loader