Մարտ 7-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կանանց տոնի նախօրեին Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն է պատրաստել։ Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կլինի զգացմունքների ողջ ներկապնակը՝ ջերմ ու երազկոտ հնչյունների ծովում երազելուց մինչև լատինամերիկյան կրքոտ ռիթմերի տակ պարելու մեծ ցանկությունը։ Օկտետի կազմում են Դավիթ Պետրոսյան՝ սաքսոֆոն, Դանիել Մելքոնյան՝ շեփոր, Հովհաննես Մեյթարջյան՝ տրոմբոն, Արեգ Օրդյան՝ կիթառ, Կարեն Գրիգորյան՝ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանի մետրոպոլիտենը 43 տարեկան է․ ընկերությունը լավ նորություններ ունի
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն դարձավ 43 տարեկան։ Մետրոյի կառուցումնը սկսվել է 1972 թվականին, գործարկվել 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թվականը։Civic.am-ի հետ զրույցում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը պատմեց, որ 2023 թվականի տվյալներով՝ մետրոյով երթևեկել է 25 մլն 600 հազար ուղևոր։ Ըստ նրա՝ սա ազդակ է, որ քաղաքացիները սկսել են ավելի շատ վստահել մետրոյին, ...
Կարդալ ավելին »26,5 մլն դրամի պարգևատրում՝ ԱԺ կանանց
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Ազգային ժողովի կին պատգամավորներին և աշխատակազմի կին աշխատողներին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրել են 70 հազարական դրամի չափով։ Ազգային ժողովի աշխատակազմից հայտնել են, որ պարգևատրման ընդհանուր բյուջեն եղել 26 մլն 530 հազար դրամ։
Կարդալ ավելին »«Թեղուտ» ՓԲԸ-ում նախատոնական եռուզեռ է․ լուսանկարներ
Նախատոնական եռուզեռ և անակնկալներով լի օր է «Թեղուտ» ՓԲԸ-ի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Կանանց տոներին ընդառաջ ընկերության ղեկավարությունը շնորհավորել և նվերներ է տրամադրել աշխատակից կանանց։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։ «Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Առանձնահատուկ ջերմությամբ և երախտագիտությամբ շնորհավորում ենք ձեզ, մարտի 8-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Եղեք միշտ ուրախ, հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու ...
Կարդալ ավելին »Դավիթ Կարապետյանը՝ ՔՊ ցուցակով պատգամավոր
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ին հրավիրել էր հերթական նիստ։ Նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։ Այսպիսով՝ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2022-ի հունվարը զբաղեցրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ...
Կարդալ ավելին »1 մլրդ 367 մլն 925 հազար դրամ՝ մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար
ՀՀ կառավարության որոշմամբ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով: Որոշման նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը տեղեկացրել է, որ որոշումը վերաբերում է 2 մանկապարտեզի, ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, որը նոր հնարավորություններ է ընձեռնում․ Արմեն Ստեփանյան
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցել է «Ամուր Հայաստան 2024» համաժողովին, որտեղ քննարկվել են կայուն զարգացման սկզբունքները, միջազգային օրակարգն ու տեղական կարիքները: «Հանքարդյունաբերությունը մարտահրավերային ոլորտ է, իսկ ցանկացած մարտահրավեր նոր հնարավորություններ է ստեղծում, ցույց տալիս` որտեղ են բացերը»,- ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն` Արմեն Ստեփանյան: Նշենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հանդիսանում է Robust Armenia-ի «Կայուն զարգացում ...
Կարդալ ավելին »Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական համատարած հաշվառում կիրականացվի
Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական համատարած հաշվառում կիրականացվի: Նախագիծը կառավարությունը ներկայացրել է e-draft՝ իրավական ակտերի գրանցման կայքում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ այն կանցկացվի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ։ Նշվում է, որ հաշվառումը հնարավորություն կընձեռի ձևավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ, գյուղատնտեսությամբ զբաղվող սուբյեկտների վիճակագրական ռեգիստրներ, կատարելագործել ընտրանքային վիճակագրական գործիքները, ապահովել դրանց համադրելիությունը գործող միջազգային չափանիշներին ու չափորոշիչներին և բացահայտել տարիների ընթացքում գյուղատնտեսության ենթակառուցվածքների ...
Կարդալ ավելին »Պետական հողերի օտարման արժեքի 30 տոկոսը կուղարկվի տվյալ համայնքի բյուջե
Նախորդ տարի Կառավարության որոշմամբ ընդունեցինք, ապա ԱԺ-ում բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ իրականացրինք, և նախկին գործող կարգին, այն է՝ երբ պետական գույք վաճառելու դեպքում համայնքին տրվում էր 30 տոկոսը արժեքի, ավելացրինք նաև պետական հողերը: Հիմա այդ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտություն կա Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ իրականացնել: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության մարտի 7-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել ...
Կարդալ ավելին »«Զվարթնոցը» ուղեւորափոխադրման նոր ռեկորդ է սահմանել 2023-ին
Հայաստանի գլխավոր օդային դարպասը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, 2023 թ. ուղեւորահոսքի նոր ռեկորդ է սահմանել: Ըստ Քաղավիացիայի կոմիտեի, որն իր հերթին տվյալները ստանում է օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, նախորդ տարի «Զվարթնոցով» մեկնել եւ ժամանել է 5.330.308 ուղեւոր: Համեմատության համար նշենք, որ 2022-ին այս թիվը եղել է 3.649.764, այսինքն՝ աճը կազմել է 46 %: Ընդ որում՝ նախորդ տարի Հայաստան ժամանողների ...
Կարդալ ավելին »