Բրազիլական ջազի հրավառություն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

Մարտ 7-ին՝ ժամը 19։00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կանանց տոնի նախօրեին Դեյվ Գյոդակյանի օկտետը բրազիլական ջազի հրավառություն է պատրաստել։

Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կլինի զգացմունքների ողջ ներկապնակը՝ ջերմ ու երազկոտ հնչյունների ծովում երազելուց մինչև լատինամերիկյան կրքոտ ռիթմերի տակ պարելու մեծ ցանկությունը։

Օկտետի կազմում են Դավիթ Պետրոսյան՝ սաքսոֆոն, Դանիել Մելքոնյան՝ շեփոր, Հովհաննես Մեյթարջյան՝ տրոմբոն, Արեգ Օրդյան՝ կիթառ, Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, Դեյվ Գյոդակյան՝ կոնտրաբաս, Հարություն Հարությունյան՝ հարվածային գործիքներ, Հերբերտ Առուստամյան՝ հարվածային գործիքներ։

Երեկոյի հատուկ հյուրերն են՝ Սուսի Հաննան, Սիմելա Նամավարը և Հովսեփ Մորյանը (վոկալ)։

Տոմսեր արժեքը՝ 3000-ից 5000 դրամ է, այն կարող եք ձեռք բերել առցանց հարթակում՝ հետևյալ հղումով.https://shorturl.at/awRT7

Հավելյալ տեղեկությունների և ամրագրման համար կարող եք զանգահարել 098 881717 հեռախոսահամարով։

ajax-loader