Author Archives: admin

Դարձյալ սպասվում են տեղումներ, մի շարք մարզերում՝ ձյան տեսքով

Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 26-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին Հայաստանի ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:«Մարտի 25-ին կեսօրից հետո դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն։Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ»,- նշված է հաղորդագրության մեջ:Շիրակում, Լոռիում, Տավուշի ...

Կարդալ ավելին »

40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել երկու կնոջ. նրանցից մեկը մահացել է

Տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի: Հարվածի հետևանքով կանանցից մեկը մահացել է: Աիդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: «Մարտի 24-ին ժամը 11.19-ին ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա, ...

Կարդալ ավելին »

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Երևան

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա օդանավը վայրէջք է կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Օդանավակայանում Վրաստանի վարչապետին դիմավորեցին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Վրաստանի վարչապետը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։  Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում իրականացվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառի, Սևանի, Ճամբարակի և Մարտունու տարածաշրջաններում մարտի 25-ի գիշերային ժամերին ու վաղ առավոտյան տեղումները թաց ձյան տեսքով են։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ձյան շերտը կազմել է 5-7 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտից սկսել են մաքրման և մշակման աշխատանքները։ Ժամը 11-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան։ Տեղացած ձյան և բքի պատճառով դժվարանցանելի է միայն Վարդենյաց ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի դատարանը ահաբեկչության 4 կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը

 Մոսկվայի Բասմանիի շրջանային դատարանը «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործող 4 կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 1 ամիս 28 օրով՝ մինչև մայիսի 22-ը։ Այս մասին վկայում են դատարանի հրապարակած տեղեկությունները Telegram-ում։ Բոլոր 4 կասկածյալները մեղադրվում են ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Նրանք Տաջիկստանի քաղաքացիներ են, որոնք ապրում են Ռուսաստանում։ Ըստ դատարանի հրապարակած տեղեկությունների՝ նրանցից երկուսն իրենց մեղավոր ...

Կարդալ ավելին »

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 25-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ կառավարության նստավայրում, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի վրացի գործընկերոջը։ Կոբախիձեն ու Փաշինյանը կունենան դեմ առ դեմ հանդիպում, որից հետո նաև կհանդիպեն ընդլայնված կազմով։ Այնուհետև Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան մամուլի համար ...

Կարդալ ավելին »

Մոսկվայում ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա

Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա Հայաստանի Հանրապետության մեկ քաղաքացի։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,- ասված է Անի Բադալյանի գրառման մեջ: Ավելի վաղ Բադալյանն անդրադարձել էր շրջանառվող ոչ պաշտոնական ...

Կարդալ ավելին »

Tesla-ն կրճատում է էլեկտրաքարերի արտադրությունը Շանհայում

Tesla-ն որոշել է կրճատել էլեկտրական մեքենաների արտադրությունը Շանհայի իր գործարանում, որտեղ նրանք արտադրում են Model 3 սեդանը և Model Y քրոսովերը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ մարտին ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, որ կրճատեն Model 3-ի և Model Y-ի արտադրությունը և վեցօրյա աշխատանքային շաբաթից անցնեն հնգօրյայի։ Հրատարակությունը այս որոշումը կապում է Չինաստանի էլեկտրական մեքենաների շուկայում ինտենսիվ մրցակցության և վաճառքի ցածր ...

Կարդալ ավելին »

Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն

Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն վաճառողների համար: «Վարկի համար դիմելու հնարավորությունը աստիճանաբար կբացվի հարթակի վաճառողների համար։ Այժմ վարկ ստանալու համար կարող է դիմել 20 հազար վաճառող, իսկ շուտով վարկերը հասանելի կդառնան ավելի լայն շրջանակի համար»,- նշել են ընկերությունում։ Վաճառողներին վարկեր տրամադրելու համար Wildberries-ը գրանցել է իր միկրովարկային ընկերությունը, որը ներառված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ռեգիստրում: Վարկի գումարը կազմում է ...

Կարդալ ավելին »

Ֆիզանձանց էլ. ծառայությունների միասնական համակարգ՝ ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը. https://self-portal.taxservice.am/։Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։ ՊԵԿ-ը ...

Կարդալ ավելին »
ajax-loader