Tesla-ն կրճատում է էլեկտրաքարերի արտադրությունը Շանհայում

Tesla-ն որոշել է կրճատել էլեկտրական մեքենաների արտադրությունը Շանհայի իր գործարանում, որտեղ նրանք արտադրում են Model 3 սեդանը և Model Y քրոսովերը։Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տվյալներով՝ մարտին ընկերության ղեկավարությունը աշխատակիցներին ասել է, որ կրճատեն Model 3-ի և Model Y-ի արտադրությունը և վեցօրյա աշխատանքային շաբաթից անցնեն հնգօրյայի։ Հրատարակությունը այս որոշումը կապում է Չինաստանի էլեկտրական մեքենաների շուկայում ինտենսիվ մրցակցության և վաճառքի ցածր ցուցանիշների հետ:

Չինաստանի ավտոմոբիլային տեխնոլոգիաների և հետազոտությունների կենտրոնի հաշվարկների համաձայն՝ Tesla էլեկտրական մեքենաների վաճառքը հանրապետությունում 2024-ի փետրվարին 2023-ի փետրվարի համեմատ նվազել է 20%-ով։ Էլեկտրական մեքենաների շրջանառությունը 2024-ի հունվար-փետրվար ամիսներին նույնպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 56%-ով։ Միևնույն ժամանակ, այլ արտադրողների, այդ թվում՝ BYD-ի էլեկտրական մեքենաների վաճառքը 2024-ի առաջին երկու ամսում աճել է 37.5%-ով։ Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը որոշել է նվազեցնել իր արտադրանքի գները Չինաստանում, Շանհայի գործարանում արտադրված բոլոր էլեկտրական մեքենաների միայն 53%-ն է վաճառվել ներքին չինական շուկայում։

Գործակալությունը նշում է, որ Tesla-ի Շանհայի գործարանում արտադրության կրճատումը կարող է տևել առնվազն մինչև ապրիլի սկիզբը, երբ Չինաստանը կնշի Ցինմին ազգային տոնը:

ajax-loader