Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն

Wildberries-ը գործարկել է առցանց վարկավորման ծառայություն վաճառողների համար:

«Վարկի համար դիմելու հնարավորությունը աստիճանաբար կբացվի հարթակի վաճառողների համար։ Այժմ վարկ ստանալու համար կարող է դիմել 20 հազար վաճառող, իսկ շուտով վարկերը հասանելի կդառնան ավելի լայն շրջանակի համար»,- նշել են ընկերությունում։

Վաճառողներին վարկեր տրամադրելու համար Wildberries-ը գրանցել է իր միկրովարկային ընկերությունը, որը ներառված է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ռեգիստրում:

Վարկի գումարը կազմում է 100 հազարից մինչեւ 20 միլիոն ռուբլի, ժամկետը 3-ից 12 ամիս է:

Տոկոսադրույքը կազմում է ամսական 1,5% եւ հաշվարկվում է անհատականորեն։

Նոր ծառայությունն օգտագործում է Wildberries-ի ներքին վիճակագրությունը՝ վարկառուների հուսալիության գնահատման մոդել ստեղծելու համար, որը ձեւավորվում է արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով։

Ընկերությունը նշել է, որ ծառայությունը կկարողանա միջինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում որոշում կայացնել հայտի հաստատման վերաբերյալ։

Հետագայում նախատեսվում է վաճառողներին տրամադրել մշտական վարկային սահմանաչափ՝ հաշվարկված վաճառքի ծավալների հիման վրա։

ajax-loader