Մայիսի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Մասիսում վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ հնչել են կրակոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել է որ ժամը 19։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացու փողոցի 26/21 հասցեի դիմաց միմյանց հանդիպակաց երթևեկել են «ՎԱԶ 2112», «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ-ն ու Լիտվան գործակցության հուշագիր կկնքեն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ղեկավար Գրիգոր Ներսիսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիաս Պուլոկասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Կողմերը պայմանավորվել են կազմակերպել Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինների միջև համագործակցության հուշագիր կնքելու գործընթացը: Հանդիպման ընթացքում Գրիգոր Ներսիսյանը դեսպանին ծանոթացրել է Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության առկա վիճակին, ներկայացրել Գործակալության՝ որպես ...
Կարդալ ավելին »25 մլն եվրոյի վարկ` Երևանի 38 շինության էներգաարդյունավետության համար
ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության 2-րդ փուլ» ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ: Ծրագրի մասով համաձայնագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ըստ փոխքաղաքապետի՝ ծրագրով նախատեսվում է 38 հանրային շինություններում (6 պոլիկլինիկա, 32 մանկապարտեզ) իրականացնել սեյսմիկ ամրացման, էներգաարդյունավետության բարելավման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ: ...
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
Երևանում մայիսի 14-ին մեկնարկում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Միջոցառմանն ընդգրկուն կազմով է մասնակցում ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ գերատեսչության ղեկավար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Նախարարության ներկայացուցիչների հանդիպումների շարքը մեկնարկել է նախարար Հովհաննիսյանի և ՎԶԵԲ տնօրենների խորհրդի անդամ Յան Վիլեմ վան դեն Ուոլ Բեյքի հանդիպումով: «Սա շատ լավ առիթ է Հայաստանը ներկայացնելու որպես ներդրումների համար ...
Կարդալ ավելին »Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրենք է ստորագրել ռուսական ուրանն ԱՄՆ ներմուծելու արգելքի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։ Ըստ փաստաթղթի՝ «Ռուսական ուրանի ներմուծումն արգելելու մասին օրենքն» արգելում է Ռուսաստանի Դաշնությունում կամ ռուսաստանյան ձեռնարկության կողմից արտադրված չճառագայթված ցածր հարստացված ուրանի ներմուծումը։ Իր հերթին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Բայդենի ստորագրած արգելքը կօգնի ամրապնդել ԱՄՆ-ի «էներգետիկ ...
Կարդալ ավելին »Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը պատրանք է անվանել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը։ Այդ մասին տեղեկանում enq ՏԱՍՍ գործակալությունից: «Թուրքիան արդեն երկար տարիներ հեռանում է ԵՄ-ից՝ խոսքով և գործով: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պատրանք է»,- մեջբերում է ավստրիական դիվանագիտության ղեկավարի խոսքը Der Standard պարբերականը։ Ընդ որում, Շալենբերգն առաջարկել է ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության փոխարեն դիտարկել «դրացիության իրատեսական ...
Կարդալ ավելին »Կապանի լեռնահարստացման կոմբինատում նշել են Բուժքույրերի միջազգային օրը
Բուժքույրերի միջազգային օրը՝ մայիսի 12-ին, «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանն այցելեց ընկերության բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ Կաբինետներում շրջայցից հետո կազմակերպված հանդիպմանը Սասուն Ավետիսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց բուժքույրերին, ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց կենտրոնի անձնակազմին՝ կարևորելով նրանց դերը ընկերության բնականոն աշխատանքն ապահովելու գործում։ Նա նաև նշեց, որ ընկերությունում ոչ մեկի կատարած աշխատանքն ...
Կարդալ ավելին »Հաստատուն վաստակ ու վաղվա հանդեպ վստահություն․ ԶՊՄԿ մասնագետի փորձը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացնում է իր՝ երկու տասնյակ տարուց ավելի աշխատանքային փորձ ուեցող մասնագետին, որը հսկա ինքնաթափերի օպերատոր է և հմտությունները փոխանցում է նոր աշխատակիցներին։ Caterpillar մակնիշի 130 տոննա բեռնատարողությամբ ավտոինքնաթափի օպերատոր Արմեն Արշակյանը 22 տարի առաջ Գորիսից Քաջարան է եկել աշխատանք գտնելու նպատակով: Այս տարիների ընթացքում 40 տոննա ինքնաթափից մինչև 130 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր է վարել. 40, 55, 90 ...
Կարդալ ավելին »Հրաշալի երեկո է լինելու․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ երևանյան համերգին ընդառաջ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, նրա որդու՝ դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ: Երեւանում սպասվող համերգի առթիվ Անդրեա Մորիկոնեն հայաստանյան հանդիսատեսի համար հանդես է եկել տեսաուղերձով։ «Անչափ ոգեւորված եմ հայտարարելու այս հրաշալի համերգը Հայաստանում, որտեղ ես ղեկավարելու ...
Կարդալ ավելին »Աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները ՝ ըստ Forbes-ի
Անգլիայի Պրեմիեր լիգայի հիմնադրումից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ակումբի պատմության մեջ իր վատագույն արդյունքին: Այս մրցաշրջանում թիմը ձախողվեց նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այնուամենայնիվ, ակումբը գլխավորել է Sportico-ի ընթացիկ տարվա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը: «Forbes Sport»-ը պատմել է ամենաշահութաբեր թիմերի տասնյակի մասին: Ըստ «Sportico»-ի՝ ներկայումս աշխարհում կա 10 թիմ՝ առնվազն 3.4 միլիարդ դոլար արժողությամբ և մրցաշրջանում միջինացված ...
Կարդալ ավելին »