Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 57 փողոց 45 հասցեում ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով վնասվել է Ողջաբերդ գետի լանջապաշտպան բետոնային շերտի հենարան հողաթումբը. 50 ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երևանում քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Իրանի դեսպանատան առջև
Առավոտից Հայաստանի քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև։ Նրանք նշում են, որ Իրանը Հայաստանի բարեկամ երկիրն է և նրանց հետ միասին սգում են նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի եւ մյուսների մահը։ Դեսպանատանը սգո մատյան կբացվի վաղը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով։ Ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ նույնպես զոհվել են, այդ թվում՝ ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մայիսի 20-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.33%-ով և կազմել 25,998,808.76 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.33%-ով և կազմել 67,076.39 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.87%-ով և կազմել 3,109.70 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.046360551 (-0.54%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.43%-ով և կազմել 486.30 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007249991 ...
Կարդալ ավելին »Դրամի փոխարժեքն այսօր. 20-05-24
ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 20-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (-0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 390.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 417.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 425.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.22 դրամ (+0.00 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.33 դրամ (+0.00 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 385.50 դրամ (-0.50 ...
Կարդալ ավելին »Թեհրանի ֆոնդային բորսան ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը
Թեհրանի ֆոնդային բորսան որոշել է դադարեցնել գործունեությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան լուրից հետո։ Այս մասին հայտնել է բորսայի տնօրենների խորհրդի անդամ Ռեզա Էյվազլուն։ «Ֆոնդային բորսան փակ կլինի այսօր և առաջիկա մի քանի օրերի ընթացքում՝ մինչև պաշտոնական ծանուցումը»,– հայտնել են բորսայից։ Հիշեցնենք՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր։ Ուղղաթիռում նախագահի հետ էին նաև երկրի ԱԳ նախարար Հոսեյն ...
Կարդալ ավելին »ԱԳ նախարարը Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության միջազգային համաժողովին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս պահին Վիեննայում մասնակցում է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո անցկավող միջազգային համաժողովին: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Նախարարի ելույթին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ հետևյալ հղմամբ:
Կարդալ ավելին »Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
Իրանի նախագահի պարտականությունները ստանձնած առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը նախագահի Էբրահիմ Ռայիսիի զոհվելու մասին հայտարարությունից հետո արտակարգ նիստ է անցկացրել օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։ Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ կառավարությունը կշարունակի աշխատել՝ իր պարտականությունները կատարելով առանց ընդհատումների, և «Ռայիսիի ծառայությունը չի ավարտվի»։ Համաձայն Իրանի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ նախագահական նոր ընտրությունները պետք է ...
Կարդալ ավելին »Բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքեր. կան ձերբակալվածներ
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ինչպես նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: ...
Կարդալ ավելին »Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել նախագահ Ռայիսիի և մյուս պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ և երկրում հնգօրյա սուգ է հայտարարել։ Այդ մասին այաթոլլա Խամենեին հայտարարություն է տարածել։ «Ես հայտարարում եմ 5-օրյա սուգ և իմ ցավակցություններն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին», – Խամենեիի հայտարարությունից մեջբերում է IRNA գործակալությունը։ Իրանի ...
Կարդալ ավելին »«Երևանի ավտոբուսի» միջին օրական հասույթն աճել է մոտ 4 մլն դրամով
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթը մեկ շաբաթում կազմել է 172 մլն 975 հազար 750 դրամ, որը նախորդ շաբաթվա հասույթից ավելի է 9 մլն 592 հազար 100 դրամով: Ադ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 20-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Աշխատանքային օրերի կտրվածքով միջին օրական հասույթը կազմել է 28 մլն 251 հազար 930 դրամ, ոչ աշխատանքային օրերի համար օրական միջին հասույթը կազմել է ...
Կարդալ ավելին »