Հայաստանի նպատակն է ստեղծել միջազգային ընկալում առ այն, որ կա անհրաժեշտություն նոր շունչ հաղորդելու միջազգային իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի մշակման գործընթացին, որը կարգելի խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մայիսի 20-ին Վիեննայում ելույթ ունենալով Միջուկային անվտանգության «Ձևավորելով ապագան» խորագրով միջազգային համաժողովին: Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի ամբողջական ելույթի ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Երեք օրում բացահայտվել է 200 հանցանք. գրանցվել է 31 ավտովթար, զոհվել է 1, վիրավորվել՝ 38 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական ունեցվածքի ...
Կարդալ ավելին »Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավն աճուրդում վաճառվել է 34,8 մլն դոլարով
Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ Ժիվեռնիում» կտավը Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 34,8 մլն դոլարով։ Sotheby’s-ն X սոցիալական հարթակում հայտնել է, որ արվեստի ստեղծագործության սակարկությունները տևել են գրեթե 8 րոպե։ «Խոտի դեզ Ժիվեռնիում» գործն ստեղծվել է 1893 թվականին՝ դառնալով մեկը Կլոդ Մոնեի 31 կտավներից, որոնցում նկարիչը խոտի դեզեր է պատկերել օրվա տարբեր ժամերին և տարբեր եղանակային պայմաններում։ Խոտի դեզերի ...
Կարդալ ավելին »«JAVA-Ծրագրավորման հիմունքները» կօգնի հայերենով ծրագրավորում սովորողներին
DataArt-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 21-ին տեղի կունենա «Էդիթ Պրինտ» հրատարակչության հրատարակած «JAVA-Ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը: Հրատարակչության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ գրքի հեղինակ Կարո Հակոբյանը տարիներ շարունակ փորձ է կուտակել շվեդական կրթական համակարգում որպես համակարգչային գիտությունների և ծրագրավորման մասնագետ և իր գիտելիքներն այժմ ներկայացնում է հայ հանրությանը։ Այս գիրքը ուսուցանում է ծրագրավորման հիմունքները՝ օգտագործելով java լեզվի լայն ու համապարփակ հնարավորությունները, այդ լեզվի քերականությունը ...
Կարդալ ավելին »Android 15-ն ավտոմատ կկողպի հեռախոսը, եթե այն գողանան
Google-ը թողարկել է այս աշնանը ներկայացվելիք Android 15 օպերացիոն համակարգի երկրորդ բետա տարբերակը, որը ներառում է անվտանգության մի շարք նոր գործառույթներ։ Դրանցից մեկի շնորհիվ, օրինակ, սմարթֆոնի էկրանն անմիջապես կողպվում է, երբ օգտատիրոջից գողանում կամ նրա ձեռքից խլում են սմարթֆոնը։ Android 15-ի անվտանգության որոշ նոր գործառույթներ հետագայում կհայտնվեն նաև Android-ի հին տարբերակներում՝ դրանք հասանելի դարձնելով շատ ավելի շատ օգտատերերի համար: Theft ...
Կարդալ ավելին »Վրաստանի խորհրդարանը մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա նախագահի դրած վետոն
Վրաստանի խորհրդարանը կկարողանա հաղթահարել հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, որը նա դրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Դե իհարկե, խորհրդարանը կհաղթահարի այդ վետոն, քանի որ դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ օրենքը վրացական է»,- Պապուաշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Խորհրդարանի նախագահը հստակեցրել է, որ տեղի կունենա խորհրդարանի ...
Կարդալ ավելին »Լիբանանում եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին երկրում պաշտոնապես եռօրյա սուգ է հայտարարել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հիշատակին։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ «Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության ողբերգական մահվան կապակցությամբ պաշտոնական սուգը կշարունակվի երեք օր», – նշված է վարչապետի հատուկ կարգադրության մեջ։ Բացի այդ, ըստ կարգադրության, ռադիոյի և հեռուստատեսության ծրագրերը կփոխվեն ցավալի իրադարձությանը համապատասխան։ ...
Կարդալ ավելին »ԼՂ-ից բռնի տեղահանվածներին բնակարանների ձեռքբերման համար տրվող գումարներն անհատույց են
Կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված 25 հազար ընտանիքի: Գործադիրի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ արցախցիները դրամական աջակցություն կարող են ստանալ 3 ուղղությամբ՝ բնակարանի կամ կառուցված տան ձեռք բերում, տան կառուցապատում, ինչպես նաև հիփոթեքային վարկի մարում։ Հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ գումարի տրամադրման չափը ...
Կարդալ ավելին »Շրջայցեր` Երևանի շինհրապարակներում. Ընդամենը 16 կառուցապատող է օդի որակի չափիչ սարք տեղադրել. Ավինյան
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խստացված շրջայցեր կիրականացվեն շինհրապարակները սահմանված չափորոշիներին համապատասխանեցնելու նպատակով: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես կարևորվել է օդի որակի չափիչ սարքերի տեղադրման գործընթացը: Քաղաքապետ Ավինյանը նշել է, որ GIS քարտեզի վրա արդեն տեսանելի է, թե քանի կառուցապատող է այդ աշխատանքներն իրականացրել և արդյունքը գոհացուցիչ չէ և մոտ չէ բավարար լինելու: ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն` «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» համաժողովին
Նիդերլանդների թագավորության Հաագա քաղաքում օրերս անցկացվել է «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» (Հաագա, 1954 թ.) 70-ամյակին նվիրված միջազգային համաժողով, որը կազմակերպել էին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Նիդերլանդների թագավորությունը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպություններ։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաժողովին մասնակցում էին տասնյակ երկրների պատվիրակներ, ժառանգության ուսումնասիրման ոլորտի տասնյակ կազմակերպություններ, փորձագետներ։ Համաժողովին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային ժառանգության ...
Կարդալ ավելին »