2022 թվականին Հայաստանը Վրաստան է մատակարարել 432 տոննա ծաղիկ՝ 1,2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Business Georgia-ի փոխանցմամբ՝ այս ցուցանիշով Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել Վրաստան ծաղիկներ եւ բողբոջներ մատակարարողների շարքում։ 2022 թվականին Վրաստան է առաքվել $3 միլիոն արժողությամբ 1 203 տոննա տարբեր տեսակի ծաղիկներ եւ բողբոջներ։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։ Վրաստան ծաղիկներ են ներկրվել 13 երկրից։ Լավագույն ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նվազել է ՀՀ-ից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը
Անցած տարի Հայաստանից ավելի քիչ աշխատանքային միգրանտ է մեկնել Ռուսաստան. նրանց թիվը նվազել է 8,7%-ով՝ հասնելով 15,6 հազարի։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում FinExpertiza ընկերության հետազոտության արդյունքները։ Վերլուծաբաններն օգտագործել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայություն սահմանային ծառայության տվյալները, ինչպես նաեւ Ներքին գործերի նախարարության միգրացիոն վիճակագրությունը։ 2022 թվականի արդյունքներով Ռուսաստան արտագնա աշխատանքի ժամանած օտարերկրյա քաղաքացիների թիվը հասել է 3,47 միլիոնի, ինչը ...
Կարդալ ավելին »Տեխնոլոգիական դարում սերունդը պետք է համահունչ կրթություն ստանա․ Վարդան Մարգարյան
Մեղրաձորի միջնակարգ դպրոցը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում, մասնավորապես, նշված է․ «Երեկ մեր դպրոցում տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հաշվետու դասը: Աշակերտները հանդես եկան տեսական և գործնական գիտելիքների հաղորդմամբ` ամփոփելով երկու տարիների աշխատանքի արդյունքները: Դաս-միջոցառմանը ներկա էին աշխատանոցի հիմնադրման ֆինանսական հովանավոր «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Մարգարյանը, գործադիր տնօրեն Հ. Հայրապերյանը, Հակոբյաններ համահայկական հիմնադրամի տնօրեն Ս. Հակոբյանը, հյուրեր, ուսուցիչներ, ...
Կարդալ ավելին »Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը Հայաստանի տնտեսության գոհարն է․ Արթուր Նիկողոսյան
Իր գործունեության յոթ տասնամյակը բոլորած Զանգեզուրի կոմբինատը շարունակում է աշխատանքային երթը դժվարություններով լեցուն մեր օրերում՝ ծանրակշիռ ներդրում ունենալով երկրի պետական գանձարանում և Սյունիքում սոցիալ-տնտեսական ներդաշնակություն ապահովելու գործում: Հանքարդյունաբերական հսկայի հավասարակշռված և արդյունավետ գործունեությունը պայմանավորված է նաև ընկերության նոր բաժնետերերի, ղեկավար թիմի ողջամիտ աշխատանքով: Ուստի և կոմբինատի հիմնադրման 70-ամյակի առիթով կարևոր համարեցինք զրույցների շարքը ընկերության ղեկավարների հետ: Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ...
Կարդալ ավելին »2023-ի գնաճի «չեմպիոնները»՝ G-20 երկրներում
Ակնկալվում է, որ 2023 թվականին աշխարհի երկրների մոտ 84-%-ը կունենա ավելի ցածր գնաճ, քան անցած տարի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցի հունվարյան թարմացման մեջ։ Ըստ կանխատեսումների՝ 2023 թվականին համաշխարհային գնաճը 8,8%-ից կնվազի մինչեւ 6,6%, իսկ 2024 թվականին՝ մինչեւ 4,3%։ Այնուամենայնիվ, 2024 թվականին ընդհանուր գնաճը դեռեւս կգերազանցի մինչհամավարակային մակարդակը երկրների ...
Կարդալ ավելին »Fly Arna-ի բաժնետեր Air Arabia-ն շահույթի 70%-անոց աճ է գրանցել
Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ի բաժնետեր Air Arabia ավիաընկերության շահույթը 2022 թվականի համար կազմել է 1,2 մլրդ դիրհամ՝ 2021 թվականի համեմատ աճելով 70%-ով։ Ավիաընկերության շրջանառությունը 2022 թվականին հասել է 5,2 միլիարդ դիրհամի՝ 65%-ով գերազանցելով 2021 թվականի ցուցանիշը: 2022 թվականին Էյր Արաբիան սպասարկել է ավելի քան 12,8 միլիոն ուղեւորի ԱՄԷ-ում, Մարոկկոյում, Եգիպտոսում, Հայաստանում եւ Պակիստանում գործող ընկերությունների միջոցով: Ուղեւորահոսքի աճը կազմել ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն այլևս առաջատար չէ միլիոնատերերի ներհոսքով, առաջին տեղում ԱՄԷ-ն է
Ունեւոր մարդկանց համար ամենագրավիչ ուղղությունների շրջանում ԱՄՆ-ը կորցրել է իր առաջատար դիրքը։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ներդրումային ներգաղթի ոլորտում մասնագիտացած լոնդոնյան Henley & Partners խորհրդատվական ընկերության հետազոտությունը։ Վերջինիս տվյալներով՝ մինչհամավարակային ցուցանիշի համեմատ 2022 թվականին միլիոնատերերի ներհոսքն ԱՄՆ նվազել է 80%-ով։ Դեռեւս 2014 թվականին Միացյալ Նահանգները երկիր ժամանող հարուստների թվով առաջատարն էր, մինչդեռ անցած ...
Կարդալ ավելին »Հակասահմանադրական դրույթներ․ հեռավար քննարկման օրակարգում գործադիրի որոշումն է
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ կազմակերպությունների հեռավար քննարկման օրակարգում կրկին ՀՀ կառավարության «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը, հաշվետվությունների ձևերը և լրացման ուղեցույցները սահմանելու մասին» N 1268-Ն որոշումն էր։ Հանքային ոլորտի տնտեսվարողների համար լուրջ խնդիրներ հարուցած այս որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել։ Այն կայացվել է իրավական նորմերի խախտումներով, նույնիսկ հակասություններ կան Սահմանադրության հետ։ Խնդիրը բարձրաձայնվել ...
Կարդալ ավելին »Ջիու-ջիթսու և Գրեփլինգի դասեր՝ ԶՊՄԿ մարզահամալիրրում
ԶՊՄԿ մարզահամալիրրում տեղի է ունեցել սեմինար, որն անցկացրել է Ջիու-ջիթսու և Գրեփլինգի ազգային ֆեդերացիայի հիմնադիր, Ռիո Գրեփլինգի միջազգային ակումբի Հայաստանի մասնաճյուղի ղեկավար` սև գոտի առաջին դան Վահան Թադևոսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Կոստանյան մարզական ակումբը։ Նման պարապմունքներն, ըստ մարզիկների, մասնագիտական մեծ փորձ են, որին մշտապես նպաստում է մարզահամալիրի տնօրինությանը, մշտապես աջակցելու և բարիյացական վերաբերմունք ցուցաբերելու համար։
Կարդալ ավելին »Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գործակցության համաձայնագիր է կնքել Սյունիքի մարզպետարանի հետ
Սյունիքի մարզպետարանը (ի դեմս մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի) և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը (ի դեմս գլխավոր տնօրեն Ռ. Խուդոլիյի) կնքել են համագործակցության հուշագիր՝ հաշվի առնելով զարգացման արդի փուլում Սյունիքի մարզի սոցիալական, տնտեսական և բնապահպանական խնդիրներն ու ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման խիստ անհրաժեշտությունը։ Նախատեսվում է համագործակցությունն իրականացնել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, տնտեսական, բնապահպանական բնագավառներում։ Հուշագրով կողմերը ...
Կարդալ ավելին »