Մեղրաձորի միջնակարգ դպրոցը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որում, մասնավորապես, նշված է․
«Երեկ մեր դպրոցում տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հաշվետու դասը: Աշակերտները հանդես եկան տեսական և գործնական գիտելիքների հաղորդմամբ` ամփոփելով երկու տարիների աշխատանքի արդյունքները:
Դաս-միջոցառմանը ներկա էին աշխատանոցի հիմնադրման ֆինանսական հովանավոր «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Վ. Մարգարյանը, գործադիր տնօրեն Հ. Հայրապերյանը, Հակոբյաններ համահայկական հիմնադրամի տնօրեն Ս. Հակոբյանը, հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ:
Դպրոցի տնօրինությունը մեկ անգամ ևս առիթն օգտագործելով՝ իր գոհունակությունը հայտնեց «Մեղրաձոր- Գոլդ» ընկերությանը համագործակցության համար։
Արմաթցիները Վ. Մարգարյանին ճանապարհեցին իրենց կողմից իսկ պարտաստած նվերներով»:
Մեղրաձորի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնման նախագիծը հովանավորել է «Մեղրաձոր- Գոլդ» ՍՊԸ-ն։
Ընկերության տնօրեն Վարդան Մարգարյանը, ողջունելով միջոցառման գաղափարը, մասնավորապես, ասաց․
«21-րդ դարը տեխնոլոգիական գիտելիքի ժամանակաշրջան է և մեր սերունդը պետք է դրան համահունչ կրթություն ստանա։ Մենք հնարավորություն են ստեղծել, որպեսզի մատաղ սերունդն ուսումնասիրելով բազմաթիվ ծրագրավորման լեզուները, երկրի զարգացման գործում կարողանա իրականացնել սեփական տեխնոլոգիական նախագծերը»։
Դպրոցի տնօրինությունը մեկ անգամ ևս առիթն օգտագործելով՝ իր գոհունակությունը հայտնեց «Մեղրաձոր- Գոլդ» ընկերությանը համագործակցության համար։