Author Archives: admin

LME. գունավոր մետաղների գներ․ 22-03-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 2266.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.69%-ով և կազմել 8757.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 2094.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 22514.00 դոլար, անագի գինն աճել է 1.27%-ով և կազմել 23039.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 22-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 32560.60 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.30%-ով և կազմել 4002.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 11860.11 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան համալսարանը քննարկում կանցկացնի Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության թեմայով

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը կազմակերպում է քննարկում Կանաչ տաքսոնոմիայի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ։ Կենտրոնը տարածել է հաըտարարություն,մ որում, մասնավորապես, նշված է․ «Համաշխարհային բանկի խումբը` Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ, աջակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ մշակելու Հայաստանում Կանաչ տաքսոնոմիա: Վերջինս մեկնարկային քայլ է` ուղղված կանաչ և կայուն զարգացման ծրագրերի և գործողությունների նույնականացմանը, ընտրությանը և ֆինանսավորման համակարգի ստեղծմանը: Աշխատանքն իրականացվում է ՀՀ ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները կձևավորեն միասնական հարթակ

Միասնական հարթակի ձևավորման առնչությամբ իրենց դրական նկատառումները ներկայացրին Գինու ազգային կենտրոն ՀԿ-ի, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության, Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, ՀՀ դեղ արտադրողների միության, «Մանթաշյանց» գործարարների միության, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության ղեկավարները։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ մարտի 21-ին ՀԱԳՄ-ում տեղի ունեցավ տնտեսական ուղղվածության շուրջ մեկ տասնյակ հասարակական կառույցների ղեկավարների հանդիպում՝ ոլորտային ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են․ 22-03-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 15195.34 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 7112.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.79%-ով և կազմել 7536.22 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 983.95 կետ:

Կարդալ ավելին »

5 նոր ուղղություն. Fly One Armenia-ն ընդլայնում է աշխարհագրությունը

Fly One Armenia ազգային բյուջետային ավիաընկերությունն առաջիկայում օդանավային պարկը կհամալրի նոր օդանավով, որը հնարավորություն կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը: Նախատեսվում են թռիչքներ նաև հինգ նոր ուղղություններով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ հայտնելով սպասվող նորությունների մասին՝ Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց՝ նոր օդանավը Airbus A330 դասի է, որն, ի տարբերություն այլ օդանավերի, կարող է երկար թռիչքներ իրականացնել ոչ ...

Կարդալ ավելին »

Ամերիաբանկը 2023-ի լավագույն ներդրումային բանկն է Հայաստանում․ Global Finance

Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն Ամերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է: Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները ընտրվել են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, որոնց թվում ...

Կարդալ ավելին »

Միայն պետությունը կարող է ներմուծել հրավառության նյութեր․ վաճառքն արգելվեց

Այսօր ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ուժեղ հրագործական արտադրատեսակների ներմուծումն ու վաճառքն արգելել: Եթե հրավառություն, այն պետք է լինի համայնքային, պետական նշանակության տոների, կարեւոր միջոցառումների ժամանակ եւ միայն պետությունը կարող է դրանք գնել ու ներմուծել: ՀՀ-ն ԵԱՏՄ-ին է անդամակցում ու ԵԱՏՄ կանոնակարգերի համաձայն՝ հրավառության, ...

Կարդալ ավելին »

«Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների»․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` մարտի 21-ի ցերեկը, 22-26-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 22-24-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչները մարտի սկզբին այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ Այդ մասին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Սա մեր հերթական տեսակցությունն էր այն անձանց, որոնց գերեվարումը Ադրբեջանը հաստատել է: Որևէ վիճակագրական տվյալ չենք տալիս այդ անձանց վերաբերյալ, քանի որ դա փակ ինֆորմացիա է: Այցի ընթացքում առանձնազրույցներ ենք ունեցել նրանց հետ, որոնց բովանդակությունը ևս փակ է: Ընթացակարգերից ...

Կարդալ ավելին »
ajax-loader