«Թեղուտ» ՓԲԸ հիմնադրում

«Թեղուտ» ՓԲ ընկերությունն ստեղծվել է 2006 թվականին՝ Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով, որը պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում: Հանքավայրում պղնձամոլիբդենային հանքաքարի պաշարները գնահատվում են 450 մլն տոննա, հանքավայրում մոլիբդենի հաստատված պաշարները կազմում են մոտ 100 հազար տոննա, պղնձինը ՝ 1,6 մլն տոննա:

«Թեղուտ»

2006-2013թթ․ «Թեղուտ» ՓԲԸ լեռնահարստացման կոմբինատի նախագծման և կառուցման լայնածավալ աշխատանքները

Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի կառուցման համար հատկացվել է ավելի քան 700 հա ընդհանուր մակերեսով հողամաս, որն իր մեջ ներառում է 357 հա անտառային զանգված: Շինարարության ընթացքում կառուցվել է ավելի քան 140 օբյեկտ, որոնցից հիմնականներն են՝

  • Խոշոր ջարդման արտադրամասը
  • Ֆլոտացիոն հարստացման արտադրամասը
  • Պոչանքային տնտեսությունը, որը ներառում է պոչամբար, պոչատար, ջրահեռացման կառույցներ, արտադրական ջրի համակարգեր և պոմպակայաններ
  • Բացահանքը
  • Լեռնատրանսպորտային տեխնիկայի արտադրամասը
  • Ենթակառուցվածքային օբյեկտներ (վարչատարածքային շենքեր, ջրի և կեղտաջրերի մաքրման կայան, պոմպակայաններ) և այլ օբյեկտներ:

2014թ․- «Թեղուտ» ՓԲԸ լեռնահարստացման կոմբինատի շահագործման հանձնումը

Թեղուտի հանքավայրը շահագործման առաջին իսկ տարվա ընթացքում դարձել է Հայաստանում պղնձի մեծությամբ երկրորդ հանքավայրը` էապես նպաստելով ՀՀ հյուսիսային շրջանների տնտեսական զարգացմանը և զբաղվածության խնդրի լուծմանը:

2018թ․-ին լեռնահարստացման կոմբինատի գործունեության դադարեցումը

Ըստ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հետազոտության գործունեության դադարեցման պատճառ են դարձել պոչամբարի պատվարի կայունության ռիսկերի վերաբերյալ նախնական տվյալները:  Հետագայում, այդ նախնական եզրակացությունները հաստատվել են ներգրավված խորհրդատուների եզրակացություններով։ Ստացված տվյալների հիման վրա «Թեղուտ» ՓԲԸ- ն դժվար որոշում է կայացրել ՝ ժամանակավորապես դադարեցնել հանքաքարի արդյունահանումը:   

          

2019թ․- Արտադրական գործունեության վերսկսում, ԼՀԿ վերագործարկում

2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին ընկերությունը կատարել է վերանորոգման-վերականգնողական և գործարկման-կարգաբերման աշխատանքներ, կատարել է վտանգավոր արդյունաբերական օբյեկտների ապակոնսերվացում, ստացել է ԼՀԿ վերագործարկման թույլտվություն, վերսկսել է արտադրական գործունեությունը տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ:  «Թեղուտ» ՓԲԸ-ն մինչև 2021 թվականի ավարտն արտադրական գործունեության ողջ ընթացքում ակնկալում է արդյունահանել և վերամշակել մոտ 47 մլն տոննա հանքաքար: Պոչամբարի պատվարի կայունության ռիսկերը նվազեցնելու նպատակով ընկերությունը մշակել և իրականացնում է պոչամբարի պատվարի կայունության բարձրացման միջոցառումներ, այդ թվում՝

  • Պոչամբարի պատվարի վիճակի ամենօրյա գնահատման որակի նկատմամբ առավել խիստ պահանջների մշակում և ներդրում:
  • Պոչանքներում ջրի մակարդակի դեպրեսիոն կորի արհեստական իջեցման կազմակերպում պոչամբարի պատվարի ֆիզիկա-մեխանիկական հատկանիշների լրացուցիչ հետազոտություն:
  • Պոչամբարի պատվարի հզորացման նախագծի մշակում։
  • Պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքների իրականացում ժայռաբեկորներով և այլն:

Ընկերության լեռնահարստացման կոմբինատի արտադրական գործունեությունը թույլ տվեց ստեղծել շուրջ 1100 աշխատատեղ և զգալի ներդրում ունենալ ներկայության տարածաշրջանում բնակչության զբաղվածության խնդրի լուծման գործում: Գործելով ՀՀ օրենքներով սահմանված բոլոր չափանիշներին խիստ համապատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկվել է երկրի խոշոր հարկատուների կազմում: 2019-2021թթ. ընթացքում ընկերությունը նախատեսում է պետական բյուջե վճարել ավելի քան 28,2 միլիարդ դրամ:

ajax-loader