«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ» տոնական հրաշք պարգևեց արարատցի փոքրիկներին

Արարատի համայնքապետարանի և «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համատեղ նախաձեռնությամբ և աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 25-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում կայացավ «Միկին հրաշքների աշխարհում» հետաքրքիր հեքիաթ֊ներկայացումը, հայտնում է Արարատի համայնքապետարանի ֆեսբուքյան էջը։


«Ներկայացումը դիտեցին Արարատ քաղաքի և 12 վարչական բնակավայրերի բոլոր հանրակրթական դպրոցների ավելի քան հազար երկու հարյուր, 1֊2-րդ դասարաններում սովորող աշակերտները։

Ներկայացման ավարտից հետո մեր փոքրիկները ստացան իրենց խոստացված անակնկալ նվերները։


Արարատի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում «Գեոպրոմայնինգ գոլդ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը՝ այս կարևոր նախաձեռնության ժամանակ մեր կողքին լինելու և երեխաների օրը մեր հետ միասին տոն դարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ajax-loader