Tag Archives: թատրոն

Կառավարությունը «Գոյ» թատրոնի ներկայացրած փաթեթը վերահասցեագրել է ԿԳՄՍ նախարարությանը

ՀՀ կառավարությունը արձագանքել է «Գոյ» թատրոնի՝ կառավարությանը ներկայացրած փաթեթին, որով թատրոնը խնդրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գոյ»-ին հնարավորություն տալ գործել որպես անկախ թատրոն: «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի ստեղծագործական խմբի այլ ներկայացուցիչների հետ ապրիլի 3-ից անժամկետ նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ, ապրիլի 5-ին «Գոյ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասաց. «Այսօր նստացույցի երրորդ օրն է, ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նշվեց, որ այս պահին շտկվում են թերությունները: Մշակութային օջախում, հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ, կթարմացվի գույքն ու կարդիականացվեն լուսային ու ձայնային համակարգերը: 

Կարդալ ավելին »

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին  հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան,  նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում  ...

Կարդալ ավելին »

68 մլն 242 հազար դրամ՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

Հայաստանի կառավարության որոշմամբ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար ...

Կարդալ ավելին »

Փարիզյան հանրահայտ Օդեոն թատրոնն առաջին անգամ հանդես կգա երևանյան բեմում

 Ֆրանսիայի հինգ ազգային թատրոններից մեկը՝ փարիզյան Օդեոնը, առաջին անգամ ներկայացմամբ հանդես կգա Երևանում: Թատրոնը Հայաստանում կհյուրընկալվի Երևանյան թատերական միջազգային փառատոնի շրջանակում, որն առաջին անգամ է անցկացվում: Թատերասերները Օդեոն թատրոնի «Ուրախության օրեր» ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերի 22-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն ...

Կարդալ ավելին »

Կներդնի թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել

Մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը։ «Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021 թվականին կազմել է 773,9 միլիոն դրամ, միջին ...

Կարդալ ավելին »

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ» տոնական հրաշք պարգևեց արարատցի փոքրիկներին

Արարատի համայնքապետարանի և «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համատեղ նախաձեռնությամբ և աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 25-ին Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում կայացավ «Միկին հրաշքների աշխարհում» հետաքրքիր հեքիաթ֊ներկայացումը, հայտնում է Արարատի համայնքապետարանի ֆեսբուքյան էջը։ «Ներկայացումը դիտեցին Արարատ քաղաքի և 12 վարչական բնակավայրերի բոլոր հանրակրթական դպրոցների ավելի քան հազար երկու հարյուր, 1֊2-րդ դասարաններում սովորող աշակերտները։ Ներկայացման ավարտից հետո մեր փոքրիկները ստացան ...

Կարդալ ավելին »
ajax-loader