Հունաստանի հյուսիսում ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի: Շուրջ 85 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությանը: Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ կեսգիշերից քիչ առաջ Տեմպե քաղաքի մերձակայքում՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու: Բախման հետևանքով մի քանի վագոններ դուրս են եկել ռելսերից, առնվազն 3 վագոնում հրդեհ է բռնկվել: Փրկարարները մինչև լուսաբաց փորձել ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ջրառատում աները սպանել է փեսային․45-ամյա տղամարդը ձերբակալված է
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին ժամը 17.10-ին տեղեկություն են ստացել, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։ «Օպերատիվ խմբերը «սանրեցին» տարածքը։ Զովունու 45-ամյա բնակիչը,
Կարդալ ավելին »Klarna-ում 1 միլիարդ դոլար վնասի ֆոնին աշխատավարձն աճել է 35%-ով․ Financial Times
«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) սկզբունքով աշխատող շվեդական Klarna ֆինտեխ ստարտափի զուտ վնասը 2022 թվականին ավելացել է 47%-ով՝ հասնելով 10,4 միլիարդ շվեդական կրոնի (մոտ $1 միլիարդի): Ինչպես հաղորդում է Financial Times-ը (FT), չորրորդ եռամսյակում Klarna-ն կրել է 1,9 միլիարդ կրոնի վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $4,6 միլիարդ կրոնի դիմաց ($181,1 միլիոն՝ $438,4 միլիոնի դիմաց), իսկ վարկերի մասով վնասը ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը հունվար-փետրվարին ապահովել է 287 միլիարդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32.3 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...
Կարդալ ավելին »«ՌԴ անշարժ գույքի արքաներ» վարկանիշում Սամվել Կարապետյանը երկրորդ տեղում է. Forbes
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի «ՌԴ անշարժ գույքի արքաները-2023» վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին «Տաշիր» ընկերության` վարձակալությունից ստացված եկամուտը կազմել է $600 միլիոն: 2021 թվականին այդ ցուցանիշը $615 միլիոն էր։ Forbes-ը «Տաշիր»-ի խոշորագույն օբյեկտներից նշում է Դմիտրովյան մայրուղու վրա գտնվող RIO-ն (220 000 ք/մ), Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը (140 000 ք/մ), ...
Կարդալ ավելին »Ավելի քան 5 միլիարդ դոլար․ Tesla-ն Մեքսիկայում գործարան կբացի
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին El Milenio հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է բազմակողմ հարցերով եւ մարդու իրավունքների գծով Մեքսիկայի արտաքին գործերի փոխնախարար Մարտա Դելգադոն։ «Այս կարգի ներդրումները, որոնք գերազանցում են $5 միլիարդը, հնարավոր չէ կատարել առանց դաշնային կառավարության ուղեկցման, եւ մենք կշարունակենք աջակցությունը։ Այս գործարանը կարտադրի մոտ 1 միլիոն էլեկտրամոբիլ ինչպես ազգային շուկայի, այնպես էլ արտահանման համար»,- ասել է նա։ Նշվում ...
Կարդալ ավելին »«Մեծամոր» արգելոցից հայտնաբերվել են եզակի արծաթե գոտու բեկորներ՝
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերվել են ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորներ, որոնք եզակի գտածոներ են: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, գոտու վրա պատկերված է եղել որսի տեսարան: «Այդ հանգամանքի օգտին են խոսում նախ ոսկե վերադիրները, որոնք, հավանաբար, առասպելական գիշատչիառյուծի տեսք ունեն: Գիշատիչը պատկերված է որսի պահին գլուխն առաջ հակած, աչքընշաձև, երախը բաց: Պարանոցին ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 01-03-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.07%-ով և կազմել 77.47 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.60%-ով և կազմել 83.91 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են. 01-03-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.89%-ով և կազմել 1837.60 դոլար, արծաթի գինն աճել է 2.17%-ով և կազմել 21.18 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.88%-ով և կազմել 960.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. Գունավոր մետաղների գներ. 01-03-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.42%-ով և կազմել 2373.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.81%-ով և կազմել 8961.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2104.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.79%-ով և կազմել 24794.00 դոլար, անագի գինը նվազել է 2.02%-ով և կազմել 24963.00 ...
Կարդալ ավելին »