Աշխարհի 10 ամենախորը հանքերը

Աշխարհի ամենախորը հանքերը

Աշխարհի ամենախորը հանքավայրերի առաջատար երկիրը Հարավային Աֆրիկան ​​է․  Յոհանեսբուրգից ոչ հեռու գտնվում են աշխարհի ամենամեծ ոսկու հանքերը, որոնք տարեկան արտադրում են թանկարժեք մետաղի համաշխարհային արտադրության ավելի քան 50%-ը: Ներկայացնում ենք մոլորակի խորը համքերի թոփ 10-ը։

1․ «Կոմսոմոլսկայա» հանքավայր․ Ռուսաստան, 1100մ

«Կոմսոմոլսկայա» հանքավայրը Ռուսաստանում ամենախորն է՝ հանքարդյունաբերական և երկրաբանական բարդ պայմաններով։ Հիմնադրվել է 1944 թ.-ին, երբ ԽՍՀՄ-ն ավելի քան երբևէ ածուխի կարիք ուներ, իսկ Դոնբասի տարածքը, հասկանալի պատճառներով, չէր կարող լիարժեք շահագործվել։ Հանքափորները ստիպված եղան սկսել ածուխի արդյունահանումը Արկտիկայի շրջանում։

1944 թվականին Վորկուտա ածխի հանքավայրի արևմտյան թևի վրա ստեղծվեց 3 հանքավայր։

1975-ին ինժեներական համարձակ որոշումների արդյունքում 3 հանքերը միաձուլվեցին և անվանվեց «Կոմսոմոլսկայա»։

Հանքը դեռևս գործում է, այն մի քանի անգամ արդիականացվել է, 2018 թվականի ամռանը շահագործման է հանձնվել նոր հանքային երակ։

2․ Բաժանովի անվան հանքավայր․ Ուկրաինա, 1200 մետր

Բաժանով հանքավայրը ածխի արդյունահանման ձեռնարկություն է Դոնեցկի մարզի Մակեևկա քաղաքում։ Սա Դոնբասի միակ հանքն է, որը նշված է Բրիտանական հանրագիտարանում: Նրա խորությունը 1200 մետր է։

3․ Պրոգրես հանքավայր․ Ուկրաինա, 1350 մ

Պրոգրես ածխի արդյունահանման ձեռնարկությունը գտնվում է Դոնեցկի մարզում։ Այն բացվել է 1973 թվականին և ունի 95,5 միլիոն տոննա ածուխի արդյունաբերական պաշարներ։ Աշխատանքները կատարվում են մինչև 1350 մետր խորության վրա։

4․ Ակադեմիկոս Սկոչինսկու անվան հանքավայր․ Ուկրաինա. 1450մ

Սկոչինսկու անվան հանքավայրը ածխի հանք է Դոնեցկում։ Նրանում արդյունահանման աշխատանքներն իրականացվում են 1200-1450 մետր խորության վրա։ Հայտնաբերման պահին (1975 թ.) այն եղել է աշխարհի ամենախորը հանքավայրը։

5․ Գվարդեյսկայայի հանքավայր, Ուկրաինա 1590 մ

Գվարդեյսկայա հանքավայրը Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքում է։ Գվարդեյսկայա հանքավայրի սահմաններում երկաթի հանքաքարի արդյունահանման գործառնական աշխատանքները սկսվել են դեռևս 1886 թ.-ին։ Սա բարդ և ճյուղավորված հանք է, որի ամենաերկար հորանցքը հասնում է 1590 մ-ի։:

6․ Շախտերսկայա-Խոր, Դոնբաս. ԽՍՀՄ. 1546 մ

Շախտյորսկայա-Գլուբոկայա հանքավայրը ածխի արդյունահանման ձեռնարկություն է Դոնեցկի մարզի Շախտյորսկ քաղաքում։ Հանքավայրի մանրամասն հետախուզումը սկսվել է 1969 թվականին։ Հիմնական հորանցքի անցկացումը կատարվել է 1970 թվականի սեպտեմբերին, իսկ բուն հանքը շահագործման է հանձնվել 1986 թվականի դեկտեմբերին։ Շախտյորսկայա-Գլուբոկայան շահագործման հանձնելու պահին Միության ամենախոր հանքն էր՝ գրեթե մեկուկես կիլոմետր խորությամբ:

7․ Մպոնենգ. Հարավային Աֆրիկա. 3800 մ

Մպոնենգի հանքավայրն աշխարհի ամենախոր հանքավայրերից մեկն է, որը գտնվում է Յոհանեսբուրգի մոտ, Հարավային Աֆրիկայում: Նրա խորությունը մոտ 3800 մետր է։ Մպոնենգի հանքավայրի հիմնական գործունեությունը կենտրոնացած է ոսկու հանքաքարի արդյունահանման շուրջ, սակայն հանքը հայտնի դարձավ, երբ 2002 թվականին գիտնականները այնտեղ հայտնաբերեցին բակտերիաների մի շտամ, որն ապրում է ռադիոակտիվ հանքաքարերի ճառագայթումից:

8․ Արևմտյան խորքային հանք. Հարավային Աֆրիկա, 3900 մ

Western Deep Levels Mine-ը Հարավային Աֆրիկայի մեկ այլ հանքավայր է, որի խորությունը 3900 մ է։

9․ Վիտվաթերսրանդ, Հարավային Աֆրիկա, 4500 մ

Վիտվաթերսրանդ հանքավայրը ոսկու հանքաքարի և ուրանի ամենամեծ հանքավայրն է աշխարհում։ Գտնվում է նախկին Տրանսվաալ նահանգում՝ Յոհանեսբուրգից հարավ-արևմուտք։ Նրա խորությունը ավելի քան 4500 մետր է, աշխատանքային պայմաններում ջերմաստիճանը հասնում է ավելի քան 50 աստիճանի։

10․ Տաու-Տոնա, Հարավային Աֆրիկա, 5000 մ

Tau Tona (Ոսկե առյուծ) հանքավայրը աշխարհի ամենախորը հանքն է: Այն անցնում է 5000 մ խորությամբ դեպի ընդերք, որտեղ հանքափորները արդյունահանում են ոսկու ամենաբարձր կոնցենտրացիայով հանքաքարը՝ 9 գրամ 1 տոննայի դիմաց։ Ստորգետնյա աշխատանքներում ջերմաստիճանը բարձրանում է 60 աստիճանից: Ընդհանուր առմամբ, հանքի թունելները ձգվում են 800 կմ երկարությամբ։ Այս հսկայական համալիրը նույնպես գտնվում է Յոհանեսբուրգի մոտ։

ajax-loader