Ձեռք է բերվել ստի դետեկտոր, որն արդեն գործարկվում է․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդ մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր (պոլիգրաֆ): Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։

Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։ Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ»,- ասաց Մինասյանը։

ajax-loader