ՀՀ-ՆԱՏՕ․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին:

ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

ajax-loader