Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 15597.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7324.75 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7741.56 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 983.86 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված, ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ...
Կարդալ ավելին »Առաջարկություններ օրենքի նախագծային փոփոխությունների շուրջ
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու գերատեսչության համապատասխան վարչությունների գործընկերների միջև։ Քննարկվեցին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները։ Միությունը հանդես եկավ առաջարկություններով և ահազանգ հնչեցրեց, որ նախատեսվող որոշ դրույթներ, օրենքի ուժ ստանալու դեպքում, կխոչընդոտեն հանքարդյունաբերող ընկերությունների բնականոն գործունեությունը։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը և տնօրենի ...
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 17։15 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն և նրանց միջև միջակայքը՝ 6,5 րոպե է։
Կարդալ ավելին »Նախագիծ. պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակները կբարձրանան
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։ Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար, ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Մայրաքաղաքում ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Հանրապետության տարածքում` ապրիլի 10-ի ցերեկը, 11-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում 11-13-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 15-ին ...
Կարդալ ավելին »Օրենսդրական բարեփոխումներ՝ ուշ վճարումների խնդրի կարգավորման նպատակով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին խոշոր տնտեսավարող սուբյեկտների կողմից մատակարարված ապրանքների դիմաց ուշ վճարելու և այլ կերպ տնտեսական գործունեությունը սահմանափակելու հնարավոր դեպքերը, մշակել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Այս մասին հայտնում է ՄՊՀ հանրային կապերի բաժինը։ ...
Կարդալ ավելին »Tesla-ն Շանհայում կկառուցի Megapack էներգիայի պահեստավորման գործարան
Tesla-ն մտադիր է Megapack էներգիայի պահեստավորման օբյեկտ կառուցել Շանհայում։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է Շանհայի փորձնական ազատ առևտրի գոտու Լինգան շրջանի ղեկավարության և Tesla-ի միջև կիրակի օրը։ Նախնական փուլում գործարանը կարտադրի մինչև 10000 այդպիսի կուտակիչ՝ մինչև 40 ԳՎտ/ժ ընդհանուր հզորությամբ։ Ձեռնարկության շինարարության աշխատանքների մեկնարկը նախատեսված է այս տարվա երրորդ եռամսյակում, իսկ այն պետք է շահագործման հանձնվի 2024 թվականի երկրորդ եռամսյակում։ Շանհայի ...
Կարդալ ավելին »Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 36.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2022թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 34,427.3 տոննա պղնձի խտանյութ։ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 36.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.3%-ով և կազմել 1,528.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 16.9%-ով և կազմել 2,916.3 տոննա։ Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 20.0%-ով և կազմել ...
Կարդալ ավելին »Գերեվարվածներից շատերի ճակատագրերը մինչ օրս պարզված չեն․ ՀՀ ԱԳՆ
31 տարի առաջ՝ 1992թ․ ապրիլի 10-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվեց Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա հայկական բնակավայրում խաղաղ բնակչության ծրագրավորված դաժան կոտորածը, որի հետևանքով շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ ենթարկվեց էթնիկ զտման, ավելի քան 50 խաղաղ բնակիչ դաժանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեց. տվյալներ, որոնք փաստագրված են «Human Rights Watch» և «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Այս մասին հայտարարություն ...
Կարդալ ավելին »