Ասֆալտի քանդման և փոսալցման աշխատանքները պետք է տեղի ունենան նույն օրը․ Ավինյան

Ասֆալտի քանդման և փոսալցման աշխատանքները այսուհետ պետք է տեղի ունենան նույն օրը, սա է լինելու պահանջը կապալառու ընկերությունների նկատմամբ։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստին այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

«Ուզում եմ հասկանալ «Գնումների մասին» օրենքը մեր փոխարեն կարողանո՞ւմ է քաղաքականություն որոշել, որովհետև մենք ուզում ենք ասֆալտը տեղում քանդվի և փոսալցվի նույն օրը։ Օրենքում պետք է գրենք, որ այդ ամենը պետք է տեղի ունենա նույն օրը։ Հետևաբար, մրցույթներին կմասնակցեն այն ընկերությունները, որոնք այդ հնարավորություն ունեն։ Այն ընկերությունները, որոնք այդ հնարավորությունը չունեն, չեն մասնակցելու, որովհետև կիմանան, որ չեն կարող դա ապահովել և տուգանքների և տույժերի կենթարկվեն։ Սա պետք է լինի մեր պահանջը։ Եկեք դնենք պահանջ, որտեղ ասֆալտը քանդվեց, նույն օրը պետք է այն փոսալցվի»,- ընդգծեց Ավինյանը։

ajax-loader