Author Archives: admin

Սմարթֆոններ զինվորականների համար․ Samsung-ը ներկայացրել է Galaxy S23 Tactical Edition-ը և XCover 6 Pro Tactical-ը

Samsung-ը ներկայացրել է երկու ամուր սմարթֆոն՝ Galaxy S23 Tactical Edition-ը և Galaxy XCover 6 Pro Tactical Edition-ը։ Դրանք նախատեսված են զինվորականների համար և ոգեշնչված են 2020-ին թողարկված Galaxy S20 Tactical Edition-ի հաջողությունից, որը դեռ օգտագործում են ԱՄՆ պաշտպանության նախարարության հազարավոր աշխատակիցներ։Ինչպես տեղեկացնում է Sammobile.com-ը, երկու մոդելներն էլ համապատասխանում են ԱՄՆ զինված ուժերի՝ բջջային սարքերին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ունեն Samsung Knox-ի և Knox ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրը

Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ...

Կարդալ ավելին »

Պետդեպի զեկույցն անդրադարձել է Նախիջանում և Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանը

Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին ադրբեջանական օկուպացիայից հետո

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Միջազգային կրոնական ազատություն 2022» տարեկան զեկույցը, որում անդրադարձ է կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ավերմանը: Զեկույցը հղում է կատարում սեպտեմբերին Կոռնելի համալսարանի Կովկասյան ժառանգության դիտորդ (CHW) կազմակերպության՝ արբանյակային պատկերների հիման վրա հրապարակած ուսումնասիրությանը, ըստ որի՝ Նախիջևանի ինքնավար շրջանում գտնվող միջնադարյան և ավելի վաղ ժամանակահատվածի հայկական վանքերից, եկեղեցիներից ու գերեզմանոցներից 108-ը (98 տոկոսը), որոնք դեռևս ...

Կարդալ ավելին »

Գործակցության հեռանկարներ՝ փրկարար ծառայության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև

Փրկարար ծառայության տնօրեն, Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանը մայիսի 16-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան, հյուպատոս Փոլ Մորրիսին և վարչական ծառայությունների ղեկավար Տաթևիկ Սիմոնյանին։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալներ՝ գնդապետ Տ․Պետրոսյանը, գնդապետ Ե․Կարապետյանը և գնդապետ Դ․Սարգսյանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ՆԳՆ փրկարար ծառայության միջև ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է գենետիկ շիզոֆրենիայի ևս մեկ նոր հիմնական պատճառ

Լիբերի ուղեղի զարգացման ինստիտուտի գիտնականների խումբը հայտնաբերել է գենետիկ շիզոֆրենիայի նոր հիմնական պատճառ: Բացահայտումները, որոնք հրապարակվել են Nature Communications ամսագրում, ցույց են տալիս, որ ավելի քան 100 գեների մուտացիաներն իրենց ազդեցությունն ունեն ոչ թե զարգացող ուղեղի, այլ պլասենցայի վրա: Նախկինում ենթադրվում էր, որ հոգեկան խանգարման վտանգ առաջացնող գեները կապված են բացառապես ուղեղի հետ։ Սա հերքվել է նոր ուսումնասիրության մեջ. այս ...

Կարդալ ավելին »

Ծանր վիճակում 9 բուժառու ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել են ՀՀ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ծանր առողջական վիճակում գտնվող 9 բուժառու, 7 ուղեկցողների հետ միասին, մայիսի 16-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապ օգնության մեքենաներով Արցախից տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, տեղափոխության անհնարինության պատճառով վերջին շաբաթներին ավելի քան 100 բուժառու զրկվել է ՀՀ-ում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, որից 25-ի տեղափոխումը ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում կարող է դեֆոլտ հայտարարվել

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաստատել է, որ երկիրը կարող է դեֆոլտի գնալ հունիսի 1-ին: Այս մասին նա մայիսի 15-ին նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որը ներկայացնում է ինչպես ներկայիս իշխող Դեմոկրատական, այնպես էլ ընդդիմադիր Հանրապետական ​​կուսակցությունները։ «Ֆինանսների նախարարությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա կատարել կառավարության բոլոր պարտավորությունները, եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի պարտքի շեմը բարձրացնելու կամ կասեցնելու համար՝ մինչև հունիսի ...

Կարդալ ավելին »

Եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել. ԵՄ դեսպան

2022-ի սեպտեմբերյան դեպքերից հետո հայկական կողմից հստակ խնդրանք է ներկայացվել տեղակայել դիտորդական առաքելություն Հայաստանում, հստակ համաձայնագիր կա՝ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին, որևէ ռազմական բաղադրիչ չկա։ Ցանկացած անկախ երկիր իրավասու է հրավիրել դիտորդներ։ Այս մասին այսօր Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Նա նշեց, որ դիտորդները դեռ ամբողջ թափով չեն գործում, ...

Կարդալ ավելին »

Ոստիկանության տուգանքների կրկնակի գանձումը կբացառվի․ ԴԱՀԿ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բարելավում է քաղաքացիների սպասարկման համակարգը: Օրերս ներդրվել է խմբային վճարումների ընդունման նոր ծրագիր, որը հնարավորություն կտա քաղաքացիներին կատարել վճարումներ միաժամանակ մի քանի կատարողական վարույթներով։ Հրավիրած ասուլիսին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ Խաչատուր Իգիթյանը տեղեկացրեց, որ արդյունքում հեշտացվելու է ինչպես իրենց աշխատակիցների, այնպես էլ քաղաքացիների աշխատանքը: «Ենթադրենք քաղաքացին 10 վարույթով պետք է կատարեր վճարումներ: ...

Կարդալ ավելին »

էլեկտրոնային վճարումների կեղծ հաղորդագրություններ՝ Հայփոստից․Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է. «Հայփոստի անունից կեղծ SMS-ներից հետո հիմա սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը գալ։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իրականում .gd դոմեյնի վրա է գրանցված կայքը, am մասը հղման կտոր է, անջատված գծիկներով»։

Կարդալ ավելին »
ajax-loader