Author Archives: admin

ՀՀ նախագահը մասնակցել է Կատարի էմիրի անունից կազմակերպված ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ն աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետությունում՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: «Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող համաժողովն անցկացվում է Կատարի ...

Կարդալ ավելին »

Ոսկեհատի բնակչի տանը հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի մի բնակիչ զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ։ Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական հետախույզները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե։ Տան զննությամբ հայտնաբերվել է շուրջ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ։ 43-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 24-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Կիրստի Նարինենին (նստավայրը՝ Ստոկհոլմ) և Ֆինլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթրայթ Թիմոթի Դեյվիդին: ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին վերաբերելի հարցեր: Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կառույցի ...

Կարդալ ավելին »

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

Այսօր՝ մայիսի 24-ին, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները: Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:

Կարդալ ավելին »

Բարեվարքության ստուգման համակարգ՝ դատավորների, դատախազների և քննիչների համար

Արդարադատության նախարարության և ԱՆ «Օրենսդրության զարգացման հիմնադրամի» կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների և քննիչների, ինչպես նաև քննիչների թեկնածուների համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի արդարադատության նախարարությունը։ Նախագծերի ընդունումը տալու է հնարավորություն պարբերաբար ուսումնասիրելու պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու նպատակով: Նախագծերով առաջարկվում ...

Կարդալ ավելին »

Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին: Բացի Հենրիխ Մխիթարյանից, եզրափակիչ հանդիպմանը չի մասնակցի նաև Միլան Շկրինյարը: Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, որում «Ինտեր»-ը կմրցի «Ֆիորենտինա»-ի հետ: Մխիթարյանը չի մասնակցի այդ խաղին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղի ...

Կարդալ ավելին »

Քաղաքացիները զբաղվել են ապօրինի խաղատնային գործունեությամբ. գործը դատարանում է

Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին և 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան: Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն ...

Կարդալ ավելին »

Հայկ Մարտիրոսյանը կրկին Շարժայի մրցաշարի առաջատարների թվում է

Հայ գրոսմայստերները Շարժայի մրցաշարի առաջատարների թվում են: Միջազգային մրցաշարի 7 տուրերից հետո Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը 5-ական միավորով 6 առաջատարների շարքում են: Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը` 3 միավոր: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից:

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել

Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (խմբ.՝ տեղակայման) հնարավորությունը, որոնք ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 24-05-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.87%-ով և կազմել 73.69 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.68%-ով և կազմել 77.54 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader