Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 16152.86 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.33%-ով և կազմել 7378.71 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 7762.95 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 1038.00 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մայիսի 25-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Մինսկում։ Այդ մասին այսօր ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ «Մայիսի 25-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ ...
Կարդալ ավելին »Բանկի աշխատակիցը հանցավոր սխեմայով մոտ 10 մլն դրամ է հափշտակել հաճախորդներից
Բացահայտվել է Լոռու մարզում բանկի մասնաճյուղի սպասարկող մասնագետի կողմից խարդախությամբ գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաև՝ յուրացում կատարելու դեպքը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2021 թ. փետրվարին տվյալներ են ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի` Ստեփանավան համայնքում տեղակայված մասնաճյուղի սպասարկող մասնագետը 2016-2021 թ. ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր լիազորությունները, բանկի մի շարք ավանդատուներից ու վարկառուներից դրամով և ԱՄՆ դոլարով ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 23-05-23
Ասիական ֆոնդային բորսաների՝ մայիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 30957.77 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 2161.49 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.52%-ով և կազմել 3246.24 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 1.25%-ով և կազմել 19431.25 կետ:
Կարդալ ավելին »Փոփոխություն՝ Հյուսիսային մաքսատան աշխատանքային գրաֆիկում
Մինչև հուլիսի 1-ը ներառյալ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ, ժամը՝ 09:00-ից մինչեւ 21:00-ն: Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ աշխատանքային գրաֆիկում փոփոխությունը կատարվել է ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն:
Կարդալ ավելին »Ստոլտենբերգը հանդես է եկել ՆԱՏՕ-ի երկրների ռազմական արտադրության ընդլայնման օգտին
ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչները հրավիրված են ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների՝ հունիսի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը՝ քննարկելու Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում արդյունաբերության ռազմականացման հարցը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ժամանելով ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։ «Ես որոշել եմ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի արդյունաբերության ներկայացուցիչներին հրավիրել ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ քննարկելու արտադրության ընդլայնման ...
Կարդալ ավելին »Oդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա
Երևանում մայիսի մայիսի 24-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 23-ին, 24-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Մարզերում մայիսի 23-ի ցերեկը, մայիսի 24-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ ...
Կարդալ ավելին »Սփյուռքից 20 երիտասարդ կդառնա Հայաստանի դեսպան իր համայնքում
Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նոր փուլը, որտեղ տարբեր երկրներից 20 սփյուռքահայ երիտասարդներ հնարավորություն կստանան երկշաբաթյա դասընթաց անցնել Հայաստանում, որից հետո յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում: «Սփյուռքի երիտարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում ...
Կարդալ ավելին »Ավստրալիայում երկնաքար է պայթել (տեսանյութ)
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Քեյրնսի օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է երկնաքարը պայթում երկնքում՝ վառ կանաչ լույսով լուսավորելով գիշերային երկինքը։ Ինչպես տեղեկացնում է News.com.au-ն, պայթյունը տեղի է ունեցել շաբաթ՝ երեկոյան ժամը 21.22-ին, նկատվել է մի շարք բնակավայրերից։ Guardian-ի փոխանցմամբ՝ Քերնսից մոտ 500 կմ դեպի արևմուտք գտնվող Կրոյդոն փոքրիկ քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ իրենք նույնպես լսել են ահռելի պայթյունի ...
Կարդալ ավելին »Վերին Լարսի անցակետի արդիականացումը կավարտվի նոյեմբերին
Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետի արդիականացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականի նոյեմբերին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարարության Պետական սահմանի անցակետերի բարեկարգման բնագավառում պետական քաղաքականության վարչության տնօրեն Միխայիլ Կոկաևը։ «Պայմանագրով այս տարվա դեկտեմբերն է, բայց ցանկանում ենք նոյեմբերին ավարտել։ Սա այն ժամկետն է, որը մենք հանձն ենք առել»,- մեջբերում է ТАСС-ը Կոկաևի խոսքերը։ Պաշտոնյան նշել է, որ ...
Կարդալ ավելին »