Oդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա

Երևանում մայիսի մայիսի 24-28-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:

ARM-23.jpg (52 KB)

Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մայիսի 23-ին, 24-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Մարզերում մայիսի 23-ի ցերեկը, մայիսի 24-28-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

AR-23.jpg (259 KB)

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում մայիս 23-ին  և 24-ին կդիտվի  առանց տեղումների եղանակ:

ajax-loader