Author Archives: admin

Մեկ օրում բացահայտվել է 69 հանցագործություն, գրանցվել 10 ավտովթար. 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 7, ֆիզիկական ներգործության, ընտանեկան բռնության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 3-ական, հոգեկան ...

Կարդալ ավելին »

Apple-ը ստեղծում է ամենահզոր MacBook Air-ը

Apple-ն սկսել է 15 դյույմանոց նոր MacBook Air ստեղծելու աշխատանքները։ Այս սարքի հիմնական առանձնահատկությունը ընկերության սեփական արտադրության ամենաթարմ պրոցեսորներից մեկի՝ M3-ի առկայությունն է։ Այդ մասին տեղեկացրել է հայտնի ինսայդեր, Bloomberg-ի թղթակից Մարկ Գուրմանը։ Ըստ ինսայդերի տվյալների՝ M3 պրոցեսորը կարտադրվի TSMC գործարանում՝ երեք նանոմետր նոր տեխպրոցեսի հիման վրա: Անցումը նոր տոպոլոգիային երաշխավորում է, որ M3-ն ավելի հզոր կլինի, քան առնվազն Apple-ի ...

Կարդալ ավելին »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.0%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.0%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 15:30-ին, և ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է կիրականացնի գյուղատնտեսության ոլորտում

Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։ «Այսինքն՝ եթե նայենք 2006-2010 թվականների ցուցանիշները, այնտեղ 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է եղել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։ Հիմա մենք խոսում ենք ամեն ...

Կարդալ ավելին »

Գեղաքունիքում պտտահողմ է եղել, տեղացել է խոշոր կարկուտ

Գեղարքունիքում այսօր ուժեղ կարկուտ է տեղացել, որն ուղեկցվել է ուժեղ քամիով։ Անգամ պտտահողմ է եղել, որի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Նրա հրապարակման ներքո բազմաթիվ այլ օգատատերեր հրապարակել են արձանագրված պտտահողմից ու կարկուտից լուսանկարներ։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին կրակ է բացել Տրետուքի և Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 11:30-11:45-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:

Կարդալ ավելին »

Cuber pedi՝ ավստրալիական քաղաք, որի բնակիչներն ապրում են․․․ գետնի տակ

Նրանք ապրում են գետնի տակ, կակտուսներ աճեցնում իրենց այգիներում, իսկ գիշերը գոլֆ խաղում. այսպիսին է Ավստրալիայի անապատում գտնվող փոքրիկ քաղաքի բնակիչների կյանքը։ Խոսքը օպալների համաշխարհային մայրաքաղաքի՝ Կուբեր Պեդի (Coober Pedy) հանքարդյունաբերական քաղաքի մասին է։ Ավստրալիայի հարավային անապատում գտնվող քաղաքի բնակիչները, որտեղ ամռանը ջերմաստիճանը ստվերում երբեմն հասնում է 40°C-ի, գտել են շոգը հաղթահարելու հեշտ միջոց: Նրանց տներում, նույնիսկ ամենասարսափելի շոգին, միշտ ...

Կարդալ ավելին »

Կամավորները համահայկական խաղերի շարժիչ ուժերից են․ հանդիպում ՀԽՀԿ կոմիտեի անդամների հետ 

Համահայկական ամառային 8-րդ խաղերին նախընթաց ՀԽՀԿ կոմիտեի անդամները  հանդիպեցին կամավերների հետ։ «Ձեր աշխատանքը սկսվելու է հենց օդանավակայանից, այն պահից, երբ որևէ պատվիրակություն կժամանի Երևան։ Այսինքն՝ առաջինը ում տեսնելու և ումով տպավորվելու է  Հայաստան ժամանած մարզիկը՝ դա կամավորն է ու կոմիտեի ներկայացուցիչը։ Այստեղից պետք է գիտակցել ձեր դերի կարևորությունն ու պատասխանատվությունը»,- ողջունելով կամավորներին, ասաց ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։ Այս պահին համահայկական խաղերին կամավորելու հայտ է ...

Կարդալ ավելին »

2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 53.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,505.4 հազար լիտր գինի, որից 475.2 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 53.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 3.2 անգամ։ Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.7 անգամ և կազմել 333.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Հունգարիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Անեթ Վարգային

Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։ Հունգարիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Անեթ Վարգան շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր գործունեության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ...

Կարդալ ավելին »
ajax-loader