2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 53.8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,505.4 հազար լիտր գինի, որից 475.2 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 53.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 3.2 անգամ։

Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.7 անգամ և կազմել 333.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 33.2%-ով և կազմել 381.6 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 4.9%-ով և կազմել 6,420.6 հազար լիտր։

ajax-loader