Գեղարքունիքում այսօր ուժեղ կարկուտ է տեղացել, որն ուղեկցվել է ուժեղ քամիով։ Անգամ պտտահողմ է եղել, որի լուսանկարը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա հրապարակման ներքո բազմաթիվ այլ օգատատերեր հրապարակել են արձանագրված պտտահողմից ու կարկուտից լուսանկարներ։