Cuber pedi՝ ավստրալիական քաղաք, որի բնակիչներն ապրում են․․․ գետնի տակ

Նրանք ապրում են գետնի տակ, կակտուսներ աճեցնում իրենց այգիներում, իսկ գիշերը գոլֆ խաղում. այսպիսին է Ավստրալիայի անապատում գտնվող փոքրիկ քաղաքի բնակիչների կյանքը։ Խոսքը օպալների համաշխարհային մայրաքաղաքի՝ Կուբեր Պեդի (Coober Pedy) հանքարդյունաբերական քաղաքի մասին է։

Ավստրալիայի հարավային անապատում գտնվող քաղաքի բնակիչները, որտեղ ամռանը ջերմաստիճանը ստվերում երբեմն հասնում է 40°C-ի, գտել են շոգը հաղթահարելու հեշտ միջոց: Նրանց տներում, նույնիսկ ամենասարսափելի շոգին, միշտ զով է, բայց ոչ՝ որովհետև նրանք օգտագործում են օդորակիչներ, ավելին, կարիք չունեն անգամ պատուհաններից շերտավարագույրներ կախել, որպեսզի խուսափեն հարևանների հետաքրքրասեր հայացքներից, այլ՝ որովհետև Կուբեր Պադիի բնակիչներն իրենց տները կառուցում են… գետնի տակ։

Ամենայն հավանականությամբ՝ քաղաքի անվանումը կապված է նրա արտասովոր ստորգետնյա տների հետ։ Աբորիգենների լեզվով՝ Koopa Piti, որից առաջացել է Coober Pedy անունը, նշանակում է «անցք»։

Քաղաքում ապրում է մոտ 1700 մարդ, որոնք հիմնականում զբաղվում են օպալի արդյունահանմամբ, իսկ նրանց տները ոչ այլ ինչ են, քան ավազաքարից պատրաստված ստորգետնյա «անցքեր»՝ 2,5-ից 6 մետր խորության վրա։

Այն գտնվում է Հարավային Ավստրալիայում՝ Մեծ Վիկտորիա անապատի եզրին, մայրցամաքի ամենաամայի և սակավ բնակեցված վայրերից մեկում։ 20-րդ դարի սկզբին այստեղ սկսվեց ազնիվ օփալի արդյունահանումը, որի համաշխարհային պաշարների 30%-ը կենտրոնացած է Կուբեր Պեդիի տարածքում։ Մշտական ​​շոգի, երաշտի և հաճախակի ավազի փոթորիկների պատճառով հանքափորներն ու նրանց ընտանիքները սկզբում սկսեցին բնակություն հաստատել լեռան լանջում փորված տներում. կարելի էր հանքավայր մտնել անմիջապես տնից:

Ջերմաստիճանը նման «բնակարանում». ամբողջ տարին չէր գերազանցում 22 ° C-ը, իսկ հարմարավետության մակարդակը շատ չէր զիջում ավանդական «գրունտային» տներին՝ ննջասենյակներ, հյուրասենյակներ, խոհանոցներ, լոգասենյակներ: Բայց նրանք երկու պատուհանից ավելի չէին կարող ունենալ, հակառակ դեպքում ամռանը շատ շոգ կլիներ:

Ե՛վ քաղաքը, և՛ նրա արվարձանները, տարբեր պատճառներով շատ ֆոտոգենիկ են, որի համար էլ գրավում են կինոգործիչներին։ Կուբեր Պեդին դարձավ 2006 թվականի ավստրալական «Օպալի երազանք» դրամայի նկարահանման վայրը։

ajax-loader