Author Archives: admin

Աբովյան պուրակում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. հարուցվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Աբովյան պուրակի տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Աբովյան պուրակում գտնվող հողամասը վերակառուցման նպատակով, 15 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է «Սամարտ» ընկերությանը: Երևանի քաղաքապետի նույն թվականի մայիսի ...

Կարդալ ավելին »

Սոչիում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը

 Սոչիում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ: Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահը կհանդիպի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Կարվինում գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից, ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 09-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.03%-ով և կազմել 70.87 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.58%-ով և կազմել 75.55 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 09-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.92%-ով և կազմել 1978.80 դոլար, արծաթի գինն աճել է 3.13%-ով և կազմել 24.37 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 1017.80 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 09-06-23

 Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 1.60%-ով և կազմել 2254.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.65%-ով և կազմել 8347.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2037.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 21132.00 դոլար, անագի գինն աճել է 0.65%-ով և կազմել 25817.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 09-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 33833.61 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 4293.93 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 13238.52 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 09-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 15989.96 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 7222.15 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 7599.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 1032.85 կետ:

Կարդալ ավելին »

Ի՞նչ եք համենում․ Քեմբրիջի կիբեռխոհարար ռոբոտը ձեզ համար աղցան կպատրաստի

Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են ռոբոտ-խոհարար, որը բաղադրատոմսեր է սովորում՝ դիտելով տարբեր ուտեստներ պատրաստելու վերաբերյալ տեսանյութեր: Ուսումնասիրության վերաբերյալ համապատասխան հոդվածը հրապարակվել է IEEE Access գիտական ​​ամսագրում։ Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված նմանակման մեքենայական ուսուցման մեթոդի վրա։ Սարքը նայում է, թե ինչ է անում մարդը տեսանյութում, իսկ հետո փորձում է վերարտադրել տեսածը։ Գիտնականները բացատրել են, որ, որպես կանոն, նույն սխեմայով իրենց խոհարարական ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել են հետխորհրդային շրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները

Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այդ մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։ Այն բնակելի միկրոշրջան է, որն ապահովված կլինի ուսումնակրթական և մշակութային, առաջին անհրաժեշտության սպասարկման հաստատություններով՝ մանկապարտեզներ, դպրոցներ, մարզաառողջարանային համալիրներ, մշակութային, առևտրի, ժամանցի կենտրոններ, գերժամանակակից բազմապրոֆիլ հիվանդանոց, դեղատներ, կապի բաժանմունքներ, բանկեր և այլն։ Կառուցապատման առաջին ...

Կարդալ ավելին »
ajax-loader