Սոչիում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ:
Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահը կհանդիպի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։
Նա հայտնել է, որ ելույթներ կունենան և Վլադիմիր Պուտինը, և Միխայիլ Միշուստինը, և օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարները: «Այնուհետ Պուտինը առանձին աշխատանքային հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը:
Նշվում է, որ Պուտինը պլանավորում է առանձին հանդիպում ունենալ նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։