Ադրբեջանը կրակ է բացել Կարվինում գյուղատնտեսական աշխատանք կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղությամբ հունիսի 8-ին ժամը 17:35-20։30- ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունից, ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 9-ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

ajax-loader