Երևանում մեկնարկել են հետխորհրդային շրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները

Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այդ մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

g1.jpg (571 KB)

Կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։ Այն բնակելի միկրոշրջան է, որն ապահովված կլինի ուսումնակրթական և մշակութային, առաջին անհրաժեշտության սպասարկման հաստատություններով՝ մանկապարտեզներ, դպրոցներ, մարզաառողջարանային համալիրներ, մշակութային, առևտրի, ժամանցի կենտրոններ, գերժամանակակից բազմապրոֆիլ հիվանդանոց, դեղատներ, կապի բաժանմունքներ, բանկեր և այլն։

g2.jpg (339 KB)

Կառուցապատման առաջին փուլում արդեն մեկնարկել են 63 բազմաբնակարան շենքի և 20 հա մակերեսով անտառ-պուրակի հիմնման աշխատանքները, որին ներգրավված են ավելի քան 2000 աշխատակից։

Ըստ պլանավորման՝ բնակելի միկրոշրջանի 1-ին փուլի ամբողջական հանձնումը կկատարվի 2025թ.-ի վերջին։

g3.jpg (725 KB)
g4.jpg (614 KB)
g5.jpg (592 KB)
ajax-loader