Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 15989.96 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 7222.15 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 7599.74 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 1032.85 կետ:
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ի՞նչ եք համենում․ Քեմբրիջի կիբեռխոհարար ռոբոտը ձեզ համար աղցան կպատրաստի
Քեմբրիջի համալսարանի գիտնականները ստեղծել են ռոբոտ-խոհարար, որը բաղադրատոմսեր է սովորում՝ դիտելով տարբեր ուտեստներ պատրաստելու վերաբերյալ տեսանյութեր: Ուսումնասիրության վերաբերյալ համապատասխան հոդվածը հրապարակվել է IEEE Access գիտական ամսագրում։ Ռոբոտի ծրագիրը հիմնված է այսպես կոչված նմանակման մեքենայական ուսուցման մեթոդի վրա։ Սարքը նայում է, թե ինչ է անում մարդը տեսանյութում, իսկ հետո փորձում է վերարտադրել տեսածը։ Գիտնականները բացատրել են, որ, որպես կանոն, նույն սխեմայով իրենց խոհարարական ...
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկել են հետխորհրդային շրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները
Երևանում մեկնարկել են հետխորհրդային ժամանակաշրջանի ամենախոշոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այդ մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Կառուցվող թաղամասը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարևանությամբ։ Այն բնակելի միկրոշրջան է, որն ապահովված կլինի ուսումնակրթական և մշակութային, առաջին անհրաժեշտության սպասարկման հաստատություններով՝ մանկապարտեզներ, դպրոցներ, մարզաառողջարանային համալիրներ, մշակութային, առևտրի, ժամանցի կենտրոններ, գերժամանակակից բազմապրոֆիլ հիվանդանոց, դեղատներ, կապի բաժանմունքներ, բանկեր և այլն։ Կառուցապատման առաջին ...
Կարդալ ավելին »«Ձգողականություն»՝ Գոռ Մելքոնյանի անմահ հիշատակին
Պատմության մեջ ամեն սերունդ իր ճակատագիրն ունի, և յուրաքանչյուր սերունդ ստիպված է լինում ընդունել իրեն նետված մարտահրավերները: 2020 թ. սեպտեմբերին ազգային գոյատևման, ազատ ու անկախ ապրելու պայքարում կորցրեցինք հազարավոր կյանքեր՝ լույս հերոս-տղաների, որոնց մեծ մասը 21-րդ դարասկզբի սերունդն էր։ 44 օր տևած մղձավանջից հետո դժվար է ընտրել ճիշտ բառեր՝ վերարտադրելու այն ցավը, որ կա մեր ներսում ու այն դեռ երկար ...
Կարդալ ավելին »Շարունակելու ենք գործունեությունը սահմանամերձ Երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին: «Մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, ...
Կարդալ ավելին »Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանն այս տարի կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կարող են 2023 թվականին ընթացքում ազատ առևտրի համաձայնագիր կնքել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: «Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման հզոր խթան և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Ամբողջական համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրներից ...
Կարդալ ավելին »ԱՊՀ երկրները ծառայությունների ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծառայությունների ազատ առևտուր և ներդրումային գործունեություն նախատեսող համաձայնագիր են ստորագրել։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովը։ «Մենք ստորագրել ենք մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք ուղղված են ԱՊՀ շրջանակներում բազմակողմ համագործակցության հետագա զարգացմանը: Ամենանշանակալին ծառայությունների ազատ առևտրի, ներդրումների սահմանման, գործունեության և ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ գործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ վարչապետ
Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։ «Չնայած արդեն ձեռնարկված քայլերին՝ մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև փոխգործակցության կարևորությունը լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման հարցերում»,-ասել է նա ՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում լոգիստիկայի ...
Կարդալ ավելին »Համագործակցության շրջանակում այս տարվա աշխատանքը դրական եմ գնահատում . ՀՀ վարչապետն՝ ԱՊՀ նիստին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նեղ կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ ողջունել գործընկերներին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս ընկերներին և անձամբ Միխայիլ Վլադիմիրիին՝ ավանդաբար ջերմ ընդունելության և այսօրվա ...
Կարդալ ավելին »Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողներին: Տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են հայ երկու զինծառայողներին։ Առանձնազրույցներ են եղել, օգնել են նաև, որ կապ հաստատեն ընտանիքների հետ, Կարմիր խաչի միջնորդությամբ նամակներ են փոխանակվել»,–ասաց Ամատունին։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ