ԵԱՏՄ գործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների․ վարչապետ

Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրների հետ տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը բախվում է լոգիստիկ խնդիրների։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Չնայած արդեն ձեռնարկված քայլերին՝ մենք դեռ որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել անդամ պետությունների միջև փոխգործակցության կարևորությունը լոգիստիկ շղթաների ամրապնդման, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և արդիականացման հարցերում»,-ասել է նա ՝ անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում լոգիստիկայի թեմային։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը ջանքեր է գործադրում տրանսպորտային ենթակառուցվածքի բարելավման, համապատասխան ինտեգրացիոն նախագծերի իրականացման, մասնավորապես՝ Հյուսիս – Հարավ և Արևելք – Արևմուտք ռազմավարական ուղղությունների զարգացման համար պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Նրա խոսքով ՝ դրանց ֆինանսավորման համար կօգտագործեն Եվրասիական զարգացման բանկի ներուժը։

ajax-loader