Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումների շրջանակում, արդիականացրել և նոր դիզայնով է գործարկել Դատախազության պաշտոնական՝ www.prosecutor.am կայքէջը: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Գլխավոր դատախազության ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու կեղծ պնդումն է տարածել․ ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում` հուլիսի 3-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, ...
Կարդալ ավելին »Հուլիսի 3-ին կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 279 է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը: Ըստ տվյալների՝ հուլիսի 3-ին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 279 է, հոսպիտալացված է 3 քաղաքացի, 158 քաղաքացի դուրս է գրվել:
Կարդալ ավելին »Նորք-Մարաշում կկանաչապատվի մոտ10 հա տարածք. Ավինյան
Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բարդ տեղանքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ տարածքում կանցկացվի ոռոգման նոր համակարգ: «Նորք-Մարաշի լանջին գտնվող համայնքային հողերի վրա իրականացնելու ենք միմիայն կանաչապատում: Եվ որևէ շինարար մեր տարածքում որևէ բան չպետք ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում մեկնարկել է ամառային զորակոչը
Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը մեկնարկեց հունիսի 26-ին՝ Մարտունի համայնքից։ Հայոց բանակի նորակոչիկներին հաջողություններ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Մարտունու համայնքապետարանի աշխատակիցներ, նորակոչիկների ծնողները և հարազատները։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի ...
Կարդալ ավելին »10 տարվա ընթացքում աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվն ավելացել է մեկ քառորդով
Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 10 տարում աճել է 23 տոկոսով՝ 2011 թ.-ի 240 միլիոնից 2021 թ.-ին հասնելով 296 միլիոնի: Դրա հետ մեկտեղ, թմրանյութերի օգտագործման հետ կապված խանգարումներից տառապող մարդկանց թիվն այդ նույն ժամանակաշրջանում աճել է 45 տոկոսով՝ հասնելով 39,5 միլիոնի։ Այդ տվյալները բերված են ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության հարցերի վարչության զեկույցում: Ըստ փորձագետների՝ թմրամոլների թվի աճը միայն մասամբ է բացատրվում ...
Կարդալ ավելին »Երևանում հին «Գազել»-ները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով. Ավինյան
Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի, իսկ առանձին ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով: «Մեր շարժակազմը պետք է ըստ պլանի և քանակի աշխատի ...
Կարդալ ավելին »Չհայտարարագրված ծխախոտի արտահանման դեպքեր են բացահայտվել․կան կալանավորվածներ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր։ Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2022 թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային զննման արդյունքում «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ: Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ