Երևանում հին «Գազել»-ները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով. Ավինյան

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի, իսկ առանձին ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով:

«Մեր շարժակազմը պետք է ըստ պլանի և քանակի աշխատի երթուղիներում, որպեսզի կարողանանք հաճախականության պարբերականությունը՝ միջինը 10 րոպե, ապահովել: «Երևանի ավտոբուս» ընկերության հիմնական խնդիրը հասարակական տրանսպորտի ծառայություն մատուցելն է երևանցիներին»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

ajax-loader