Author Archives: admin

Հաստատուն վաստակ ու վաղվա հանդեպ վստահություն․ ԶՊՄԿ մասնագետի փորձը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացնում է իր՝ երկու տասնյակ տարուց ավելի աշխատանքային փորձ ուեցող մասնագետին, որը հսկա ինքնաթափերի օպերատոր է և հմտությունները փոխանցում է նոր աշխատակիցներին։ Caterpillar մակնիշի 130 տոննա բեռնատարողությամբ ավտոինքնաթափի օպերատոր Արմեն Արշակյանը 22 տարի առաջ Գորիսից Քաջարան է եկել աշխատանք գտնելու նպատակով: Այս տարիների ընթացքում 40 տոննա ինքնաթափից մինչև 130 տոննա բեռնատարողությամբ ինքնաթափեր է վարել. 40, 55, 90 ...

Կարդալ ավելին »

Հրաշալի երեկո է լինելու․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ երևանյան համերգին ընդառաջ

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին, «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, նրա որդու՝ դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնեի ղեկավարությամբ:  Երեւանում սպասվող համերգի առթիվ Անդրեա Մորիկոնեն հայաստանյան հանդիսատեսի համար հանդես է եկել տեսաուղերձով։  «Անչափ ոգեւորված եմ հայտարարելու այս հրաշալի համերգը Հայաստանում, որտեղ ես ղեկավարելու ...

Կարդալ ավելին »

Աշխարհի 10 ամենաթանկ ֆուտբոլային ակումբները ՝ ըստ Forbes-ի

Անգլիայի Պրեմիեր լիգայի հիմնադրումից ի վեր «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ակումբի պատմության մեջ իր վատագույն արդյունքին: Այս մրցաշրջանում թիմը ձախողվեց նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Այնուամենայնիվ, ակումբը գլխավորել է Sportico-ի ընթացիկ տարվա աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանիշը: «Forbes Sport»-ը պատմել է ամենաշահութաբեր թիմերի տասնյակի մասին: Ըստ «Sportico»-ի՝ ներկայումս աշխարհում կա 10 թիմ՝ առնվազն 3.4 միլիարդ դոլար արժողությամբ և մրցաշրջանում միջինացված ...

Կարդալ ավելին »

Դուբայը երեք ամսում 5.18 միլիոն զբոսաշրջիկ է ընդունել

Համաձայն 31-րդ Արաբական զբոսաշրջային շուկայի  (ATM) ընթացքում Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) հրապարակած տվյալների՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Դուբայն ընդունել է 5,18 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, ինչը 11%-ով ավել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ (4,67 միլիոն զբոսաշրջիկ)։ 2023 թ. կարևոր տարվանից հետո, երբ Դուբայը ընդունեց ռեկորդային 17,15 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, քաղաքի զբոսաշրջության արդյունաբերությունը նոր թափ հավաքեց տարվա առաջին եռամսյակում՝ ...

Կարդալ ավելին »

Գերմանիայում կիբեռհանցանքներից վնասը գերազանցել է 205 միլիարդ եվրոն

Կիբեռհանցագործները 2023 թվականին 205,9 միլիարդ եվրոյի չափով վնաս են հասցրել Գերմանիայի ձեռնարկություններին և անհատներին։ Այդ մասին ասված է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի կողմից Վիսբադենում ներկայացված զեկույցում։ «Գերմանիայի ընկերություններին հասցված ընդհանուր վնասը, որը 2023 թվականին արձանագրել է Bitkom տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային միավորումը, կազմել է 205,9 միլիարդ եվրո», – մեջբերում է զեկույցից ՏԱՍՍ գործակալությունը։ Դա էապես պակաս է 2021 թվականի 223,5 ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել

Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը։ Այդ մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից, նշելով՝ զորավարժության նպատակներ են ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ...

Կարդալ ավելին »

Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից կողմնակի միջամտության պատճառով

ՌԴ Վոլգոգրադի մարզի «Կոտլուբան» կայարանում բեռնատար գնացքի վագոնների մի մասը դուրս է եկել ռելսերից, բռնկվել է հրդեհ: ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ վագոնները ռելսերից դուրս են եկել «կողմնակի միջամտության պատճառով»։ Տեղում հրդեհ է բռնկվել. այրվել են վառելիքով լի ցիստեռնները և փայտանյութով բեռնված վագոնը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ներկայում հրդեհը մարվել է։ ««Կոտլուբան» կայարանում տեղի է ունեցել դիզվառելիքով լի ցիստեռնի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է Շարժայի շախմատային մրցաշարում

Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկում են Շարժայի շախմատային միջազգային մրցաշարում:ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մեկնարկող Masters  մրցաշարին կմասնակցեն շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայաստանը մասնակիցներ կունենա նաև Challengers և  Future ենթախմբերում: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters  կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 14-05-24

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 18742.22 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 8209.28 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 8414.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.46%-ով և կազմել 1193.46 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 14-05-24

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 39431.51 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 5221.42 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 16388.24 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader