Կիբեռհանցագործները 2023 թվականին 205,9 միլիարդ եվրոյի չափով վնաս են հասցրել Գերմանիայի ձեռնարկություններին և անհատներին։ Այդ մասին ասված է Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերի կողմից Վիսբադենում ներկայացված զեկույցում։
«Գերմանիայի ընկերություններին հասցված ընդհանուր վնասը, որը 2023 թվականին արձանագրել է Bitkom տեղեկատվական տեխնոլոգիաների դաշնային միավորումը, կազմել է 205,9 միլիարդ եվրո», – մեջբերում է զեկույցից ՏԱՍՍ գործակալությունը։
Դա էապես պակաս է 2021 թվականի 223,5 միլիարդ եվրոյի չափով նախորդ հակառեկորդից։
Ինչպես հայտարարել է Ֆեզերը զեկույցը ներկայացնելիս, կիբեռտարածությունում 30 տոկոսով ավելացել է արտասահմանից կատարված իրավախախտումների քանակը։ Վնասի մասին են հայտարարել ավելի քան 800 ընկերություններ և տարբեր հաստատություններ: Ըստ նախարարի տվյալների՝ ներկայիս վիճակագրությունն «այսբերգի գագաթն» է, քանի որ 10-ից միայն մեկ դեպքում է այդ մասին հաղորդվում ոստիկանություն:
Իր հերթին, Գերմանիայի քրեական գործերով դաշնային գերատեսչության ղեկավար Հոլգեր Մյունխը հայտնել է, որ չարագործներն ավելի հաճախ են դիմում արհեստական բանականության օգտագործմանը ֆիշինգային նամակների համար ուղեկցող տեքստեր կազմելիս։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ