Tag Archives: Գերմանիա

Հայաստանը Գերմանիային է հանձնել գողություն կատարելու կասկածով հետախուզվող անձին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:  «Բնակարանից առանձնապես խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Ն.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Ժամանակավորապես արգելվել է Գերմանիայից դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների ներմուծումը ՀՀ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ 2025թ. մարտի 26-ից ժամանակավորապես արգելվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, ինչպես նաև այլ երկրներից գերմանական ծագում ունեցող, Գերմանիայով տարանցիկ փոխադրվող դաբաղ հիվանդության նկատմամբ ընկալունակ կենդանիների (խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի և ուղտազգիների), ինչպես նաև դրանցից ստացված թարմ, պաղեցված, սառեցված մսի և ենթամթերքների, խոշոր եղջերավոր կենդանիների (ներառյալ գոմեշների) չմշակված մորթերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Արգելանքը ...

Կարդալ ավելին »

ՊՆ շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Գերմանիան կորցրել է գրեթե 2 միլիարդ դոլար՝ շատ վաղ վաճառելով բիթքոյնը

Գերմանիայի որոշումը՝ հուլիսին վաճառել գրեթե 50,000 բիթքոյններ մեկ մետաղադրամի համար 53,000 դոլարով, հանգեցրել է 2․015 միլիարդ դոլարի վնասի, քանի որ բիթքոյնը հասել է 93,434 դոլարի պատմական առավելագույնին: Ընթացիկ գներով, 49,858 BTC-ի վաճառքը կարժենար մոտ 4․57 միլիարդ դոլար: Բիթքոյնի ակտիվները վաճառվել են հունիսի 19-ից հուլիսի 12-ը՝ Գերմանիայի իշխանություններին բերելով մոտ 2․8 միլիարդ դոլար: Գերմանական օրենքը պահանջում է առգրավված ակտիվների վաճառք, ինչպիսին ...

Կարդալ ավելին »

Գերմանիան մտադիր է հյուրընկալել 2040-ի ամառային Օլիմպիական խաղերը

Գերմանիան ցանկություն ունի հյուրընկալել 2040 թվականի 37-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Այդ մասին գրում է գերմանական DW-ն: 2040 թվականին Գերմանիան տոնելու է վերամիավորման 50-ամյակը և այդ նպատակով այս երկիրը հայտ կներկայացնի` հյուրընկալելու ամառային Խաղերը: Հաջորդ տարի կայանալիք մրցույթին պետք է մասնակցեն գերմանական մի քանի քաղաքներ` Բեռլինը, Լայպցիգը, Մյունխենը և Համբուրգը, ինչպես նաև Ռայն-Ռուրռյան մարզը: 2028 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կկայանան Լոս ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն արձանագրել են՝ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը զարգանում է մի շարք կարևոր ուղղություններով

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ օրակարգ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, տարածաշրջանային թեմաներ։  «Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական արդյունավետ կյանքի կոչմանը թե’ անմիջականորեն ...

Կարդալ ավելին »

Կոկաին՝ բանանների մեջ, Գերմանիայի սուպերմարկետներում

Գերմանիայի մի քանի քաղաքներում գտնվող մթերային խանութների ցանցի 11 բաժանմունքներում բանանների տուփերում հայտնաբերվել է, ընդհանուր առմամբ, 95 կիլոգրամ կոկաին։ Այդ մասին հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Մյոնխենգլադբախի դատախազության և ոստիկանության՝ փաթեթները հայտնաբերվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի դաշնային երկրամասի Մյոնխենգլադբախ, Դույսբուրգ և Կրեֆելդ քաղաքներում, ինչպես նաև Ֆիրզենի, Հայնսբերգի և Նոյսի շրջաններում։  Իրավապահ մարմինները հայտնաբերված կոկաինի խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատում ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելություն

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն:  Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։ «Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանն», – իր գրառման մեջ նշել է ...

Կարդալ ավելին »

Գերմանիայում 2 օդանավակայաններ դադարեցրել են թռիչքները ակտիվիստների պատճառով

Գերմանիայում երկու օդանավակայաններ հինգշաբթի դադարեցրել են թռիչքները այնտեղ ներթափանցած կլիմայական ակտիվիստների պատճառով, տեղեկացրել է Reuters-ը։ «Last Generation» խումբը հայտնել է, որ ակտիվիստները դադարեցրել կամ կրճատել են Բեռլինի, Քյոլն-Բոննի, Նյուրնբերգի եւ Շտուտգարդտի օդանավակայանների աշխատանքը եւ հրապարակել ակտիվիստների լուսանկարները, որոնք ձեռքերը սոսնձել են ասֆալտին։ Խումբը թվարկել է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի մի քանի երկրներ, որտեղ, նրանց խոսքով, նախատեսվում են նման խափանումներ բողոքի ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել զերծ մնալ իրավիճակի սրումից

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պաշտպանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման:  Այդ մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարության մեջ։ Երեք ղեկավարներն իրենց ...

Կարդալ ավելին »
ajax-loader