Eurowings․ վերսկսվում են Հայաստան-Գերմանիա չվերթերը

Eurowings ավիաընկերությունը մեկնարկում եւ վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններից հայտնել են, որ Բեռլին-Երեւան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն մայիսի 4-ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր:

Դյուսելդորֆ-Երեւան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն փետրվարի 12-ից՝ յուրաքանչյուր երկուշաբթի:

Քյոլն-Երեւան-Քյոլն երթուղով չվերթերը կմեկնարկեն մայիսի 2-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

ajax-loader