Tag Archives: չվերթեր

Eurowings․ վերսկսվում են Հայաստան-Գերմանիա չվերթերը

Eurowings ավիաընկերությունը մեկնարկում եւ վերսկսում է չվերթերը դեպի Գերմանիայի մի շարք քաղաքներ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններից հայտնել են, որ Բեռլին-Երեւան-Բեռլին մեկնարկային չվերթերը կգործարկվեն մայիսի 4-ից՝ յուրաքանչյուր շաբաթ օր: Դյուսելդորֆ-Երեւան-Դյուսելդորֆ երթուղով չվերթերը կվերսկսվեն փետրվարի 12-ից՝ յուրաքանչյուր երկուշաբթի: Քյոլն-Երեւան-Քյոլն երթուղով չվերթերը կմեկնարկեն մայիսի 2-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի: Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման եւ այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին »

«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկում է Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթեր

Ռուսաստանյան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ծրագրում է նոյեմբերի 20-ից  Մոսկվայի «Դոմոդեդովո»-ից դեպի Երևան չվերթեր իրականացնել, երևում է  օդանավակայանի կայքում նշված չվացուցակից։ Տեղեկության համաձայն, «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք են թռչելու ամեն օր։ Հայաստանը «Ուրալյան ավիաուղիների» համար  կդառնա ՌԴ սահմաններից դուրս  երրորդ երկիրը, ուր  կթռչեն ավիաընկերության ինքնաթիռները։

Կարդալ ավելին »

Հունիսի 21-ից կմեկնարկեն Էր Ռիադ-Երևան ուղիղ չվերթեր

Առաջին անգամ Երեւանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ: Զվարթնոց միջազգային օդանավակայանից հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երեւան-Էր Ռիադ երթուղով չվերթերը: Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի։ Տոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից:

Կարդալ ավելին »
ajax-loader