Հունիսի 21-ից կմեկնարկեն Էր Ռիադ-Երևան ուղիղ չվերթեր

Առաջին անգամ Երեւանից գործարկվում են ուղիղ թռիչքներ դեպի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ:

Զվարթնոց միջազգային օդանավակայանից հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի Flynas ավիաընկերությունը հունիսի 21-ից կմեկնարկի Էր Ռիադ-Երեւան-Էր Ռիադ երթուղով չվերթերը:

Նշվում է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի։

Տոմսեր կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից:

ajax-loader