Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձևակերպել է նշված հաստիքին: Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Մարիամ Կարապետյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն կին ֆուտբոլիստ
Սյունիք-աղջիկներ թիմի ռմբարկու Մարիամ Կարապետյանը ճանաչվել է կանանց Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2022/23 թթ․ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիք ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջից։
Կարդալ ավելին »Իսպանիայում մեկնարկել է Սան Ֆերմին փառատոնը․ ցլերի հետ վազքի ժամանակ արդեն 6 մարդ է տուժել
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում հազարավոր արկածախնդիրներ մասնակցել են «Սան Ֆերմին» փառատոնի շրջանակներում ցլերի հետ վազքին: Վազողներից մի քանիսը հարվածներ են ստացել, վայր են ընկել, սակայն չեն պոզահարվել ցլերի կողմից, ինչը հաճախ է պատահում վազքի ընթացքում։ Այս մասին տեղեկանում է The Washington Post պարբերականից։ Ըստ Կարմիր խաչի տարածաշրջանային գրասենյակի՝ տուժել է 6 մարդ։ Միջոցառումը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին։ Այն ...
Կարդալ ավելին »Հաագայի դատարանը կրկին պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
2023 թվականի հուլիսի 6-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2023 թվականի փետրվարի 22-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման լրացման մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ, որը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու փաստով․ տեղեկացնում են միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանը վերահաստատել է իր 2023 ...
Կարդալ ավելին »Հաջորդ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հուլիսի 7-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-ին, 10-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Մարզերում հուլիսի 7-ի ցերեկը սպասվում ...
Կարդալ ավելին »Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը․ մասնակցում է 415 շախմատիստ
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթանում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը: Այն պատանեկան միջազգային մրցաշար է, տարբեր տարիքային խմբերի համար, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Հուշամրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով և պատվոգրերով: Այս տարի հաղթողի տիտղոսի համար պայքարում են 415 շախմատիստներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Էստոնիայից, Ինդոնեզիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Կանադայից:
Կարդալ ավելին »Հայաստանում ամենամեծ մասնագիտական տվյալների կենտրոնը կգործարկվի 2024 թվականի սկզբին
Այն կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կունենա համակարգերի անհրաժեշտ ավելորդություն, ինչը կապահովի անխափան շահագործում, ասել է Ռոստելեկոմ Հայաստանի ՏԿԶ զարգացման տնօրեն Ալեքսեյ Բոգաչովը։ Տվյալների կենտրոնի ընդհանուր հզորությունը 2 ՄՎտ է։ Գործարկվելու է 200 դարակ՝ հզորությունը արագ ավելացնելու հնարավորությամբ, ինչպես նաև ամպային ծառայություն՝ 20000 միջուկով։
Կարդալ ավելին »Դադարեցվել է «Ֆարմատեք»-ի արտադրած նատրիումի քլորիդի շրջանառությունը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲ ընկերությանը 06.07.2023 թ․ տրվել է Կարգադրագիր՝ «Նատրիումի քլորիդ 0.9 % (9 մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 500 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.156.03A սերիայի և «Նատրիումի քլորիդ 0.9% (9 մգ/մլ) կաթիլաներարկման լուծույթ, 200 մլ պլաստիկե փաթեթներ» դեղի՝ 23.088.01B սերիայի շրջանառությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Կարգադրագրի ...
Կարդալ ավելին »Հայաստանում շարունակվում է 6-րդ Միջազգային բժշկական համագումարի գիտական ծրագիրը
Շարունակվում է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի գիտական ծրագիրը: 23 սաթելիտային սիմպոզիումներից հերթականը նվիրված էր Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բարեփոխումներին: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ընդգծելով կայուն, ժամանակի պահանջներին համապատասխան ԱԱՊ օղակի դերը` նա նշել է. «Վերջին երկու տարիներին առողջապահության նախարարության մասնագետներից, ԱԱՊ օղակի պատասխանատուներից, Սփյուռքի և միջազգային փորձագետներից կազմված աշխատանքային խումբը մշակել է ԱԱՊ նոր ...
Կարդալ ավելին »Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվել են մոտ 5 ժամում․ Tickets.ffa.am խափանվել է
Հայկական ֆուտբոլի պատմության մեջ երեկ ռեկորդ գրանցվեց։ Սեպտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին մոտ 5 ժամվա ընթացքում։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի առցնանց վաճառքը սկսել էր դեռևս հուլիսի 3-ից։ Վաճառքը սկսվելուց րոպեներ անց սակայն Tickets.ffa.am կայքը տոմսեր գնել ցանկացողների աննախադեպ «գրոհի» պատճառով խափանվեց։ 3 օրվա ընթացքում ՀՖՖ-ն կարգավորում էր կայքը։ «Հայաստան-Խորվաթիա ...
Կարդալ ավելին »