Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի նշում է հիմնադրման 70-ամյակը։ Ներկայացնում ենք ejc.am-ի անդրադարձը ԶՊՄԿ գործունեությանը։
«Այս տարիներն ընկերության համար եղել են ձեռքբերումների տարիներ։ 70 տարի անց անհնար է պատկերացնել տարածաշրջանն ու երկրի զարգացումն առանց կոմբինատի հսկայական համակարգաշինական ներդրման»,- ասում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
Առաջիկա տարիներին կոմբինատի զարգացման և արդիականացման ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել ծրագրեր, որոնք ուղղված է արտադրության մեծացմանը եւ արտադրողականության աճի ապահովմանը։